00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզահամերգային համալիրի «restart»-ը կամ միջոցառումների ռեկոդային թիվ 2017-ին

© Photo : News.gisherСпортивно-концертный комплекс имени Карена Демирчяна
Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չենք չափազանցի, եթե նշենք, որ Երևանում միայն մի հաստատություն կա, որի տնօրենի հետ խոսում ես ոչ թե խնդիրների, այլ առաջխաղացման ու նոր ձեռքբերումների մասին: Խոսքը Մարզահամերգային համալիրի տնօրեն, բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանի մասին է: Sputnik Արմենիան կպատմի, թե ինչպես է Համալիրը «

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի-Sputnik, Գոհար Սարգսյան. 50-ից ավելի միջոցառում՝ մեկ տարում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանը վստահեցնում է՝ Համալիրն իր պատմության մեջ տարեկան կտրվածքով այսքան միջոցառում իր տանիքի ներքո չի տեսել: Շենքը շնչում է, ապրում, գոհունակությամբ բարձրաձայնում է մեր զրուցակիցը:

Այս պահին Համալիրի շենքը պատկանում է պետգույքի կառավարման վարչությանը: Վազգեն Ասատրյանն ասում է, որ եթե բիզնես մտածողությունը չլիներ, միայն պետությունը չէր կարողանա ֆինանսավորել հսկայական կառույցի ծախսերը:

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Ասատրյան
Вазген Асатрян - Sputnik Արմենիա
Վազգեն Ասատրյան

«Այս ամբողջ 60 հազար քմ-ի մեջ աշխատում է 45 մարդ, միայն այդքանի աշխատավարձն է տալիս պետությունը, այն դեպքում, երբ Օպերայի բյուջեն 1 միլիարդից ավելի հատկացում ունի, 600 հոգուց ավելի աշխատող, ու շահ չի բերում: Իսկ մենք մեր աշխատած շահով այս նորոգություններն ենք անում, երաժշտական պուլտ ենք գնել՝ 50 հազար դոլար արժողությամբ, որը երկրում չկար, բարեբախտաբար, արդեն ունենք: Այս տարի պլանավորել ենք Steinway ռոյալ գնել. Կոնստանտին Օրբելյանը խոսք էտվել օգնել»,-պատմեց Ասատրյանը:

Մարզահամերգայինի տնօրենը նախապաշարմունքներ չունի և առանց կաշկանդվելու ասում է՝ իրենց ծավալած բիզնեսն այնքան արդյունավետ է, որ տարին ավարտվելուն պես կդառնան երկրի խոշոր հարկատուներից մեկը:

Спортивно-концертный комплекс им.К.Демирчяна - Sputnik Արմենիա
Մկրտիչ Մինասյան. մարզահամերգային համալիրի պահպանությունը չպետք է լինի կառույցի և շրջակա տարածքի խեղաթյուրման հաշվին

«Մարզահամերգային համալիրն իր հաշվի վրա գումար ունի, չի նեղվում, չի լացում, մուրացիկություն չի անում: Ես շատ գոհ եմ իմ աշխատանքից, սիրում եմ այն, ապրում եմ իմ աշխատանքով: Մենք այստեղ օրերով ենք մնում, առավոտյան գալիս ենք ու գիշերը գնում տուն, օրեր են եղել, որ տուն էլ չեմ գնացել»,-ոգևորությամբ պատմեց Վազգեն Ասատրյանը:

Խնայողական աշխատանքի հաշվին Համալիրը ծաղկեցնելու համար Ասատրյանն առաջարկել է նաև արևային էներգիայի կայաններ տեղադրել, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, ամսական կտնտեսվի 2.5-3 միլիոն դրամ:

«Հիմա ներսը և դուրսը լեդավորել ենք, մոտ 70 տոկոսը փոխել ենք, որ էկոնոմիա անենք: Դրսում, երբ նայում եք, ամբողջ տարածքը զբոսայգի է դարձել, մարդիկ ընտանիքներով գալիս են, հեծանիվ վարում, շաբաթ-կիրակի օրերին ֆիթնես պարապմունքներ են լինում»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, պետությունից Մարզահամերգայինին տարեկան տրամադրվում է 163 միլիոն դրամ, որը, տնօրենի խոսքով, հազիվ բավականացնում է աշխատողներին վարձատրելուն և հոսանքի ծախսերին, իհարկե, մասամբ: Որովհետև, եթե տվյալ ամսվա ընթացքում միջոցառում էլ չլինի, ամսական ամենաքիչը 2 միլիոն դրամի էլեկտրաէներգիա սպառվում է:

Այս պահին Վազգեն Ասատրյանն ասվածին մի ամփոփում ունի՝ համաշխարհային մեծության աստղերը գալիս են Համալիր ու մեծ բավականություն ստանում:

Հիշեցնենք, որ 2005 թվականին կառավարությունը Համալիրը վաճառել էր «ԲԱՄՕ» ընկերությանը: 2015 թվականին հայտնի դարձավ, որ բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Տեղեկություն կար, որ վերոնշյալ ընկերության սեփականատերերը կառավարությունից 20 միլիոն դրամի վարկ են վերցրել ու դրա դիմաց գրավադրել բաժնետոմսերի 75 տոկոսը: Արդեն 2016 թվականին ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը գնել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ գործարքը կազմել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ:

 

Լրահոս
0