00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Տաջիկստանում. դասագրքի ստեղծողներն ու Պամիրի ուսումնասիրողները

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցФОНТАНЫ
ФОНТАНЫ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան պաշտոնական այցի ժամանակ նախագանը կոչ արեց հայ ներդրողներին ավելի ակտիվ գործունեություն ծավալել իրենց երկրում։ Մինչ այդ, Տաջիկստանում մոտ 1000 հայ է ապրում, որոնց շրջանում կան համակրանք ու հարգանք վայելող բազմաթիվ վառ անձնավորություններ։

Դուշանբե ժամանելիս ես առաջին հերթին գործընկերոջս խնդրեցի տաջիկերենի ինքնուսույց ճարել ինձ համար։ Տաջիկստանում պետք է երկար ժամանակ անցկացնեի, դրա համար էլ պատմության, մշակույթի և ավանդույթների իմացությունը պետք է ամրապնդված լիներ կոմունիկացիոն հիմքով։

Спутник_Юрий Гагарин – человек, первым побывавший в космосе. Кадры из архива - Sputnik Արմենիա
Թե ինչպես բարձն ու հայը օգնեցին Յուրի Գագարինին

Դասագրքի հետ ինձ նվիրեցին Օմար Խայամի բանաստեղծությունների հավաքածուն` ազգային լեզվով և ռուսերեն թարգմանությամբ։ Ինձ անչափ ուրախացրեց հավաքածուն կազմողի ազգանունը` Ստեփան Արզումանով։ Ինքնուսույցի հեղինակը մեծերի համար առաջին տաջիկերենի դասագրքի մշակողն էր և կիրիլիցայի հիման վրա ռուս-տաջիկական առաջին բառարանի կազմողը, որը թվարկվում է 1938 թվականով։ Եթե այն ժամանակ մերոնք այստեղ եղել են, հիմա էլ կլինեն, մտածեցի ես։ Եվ պարզվեց, որ իրավացի էի։

Տեղացի հայի հետ առաջին հանդիպումս կայացավ բացօթյա սրճարանում։ Իմ նոր տաջիկ ընկերոջ հետ գնացինք սուրճ խմելու ու ավելի լավ ծանոթանալու։ Մեր մատուցողի այցեքարտի վրա գրված էր` Տիգրան։ Նա մայրենի լեզվին չէր տիրապետում, բայց ծնողները հայեր էին, որոնց նախնիները վաղուց հիմնվել էին Կենտրոնական Ասիայում։

Арсине Ханджян, Шарль Азнавур и Атом Эгоян - Sputnik Արմենիա
Սեղանը, լամպն ու հայերը. հայկական հետքն ամենուր է

Առաջ ընկնելով ասեմ` որ արտասահմանում հայերենի իմացությունը ինձ միշտ փոխհատուցել է անգլերենի չիմացությանը։ Հայերն ամենուր են։ Եվ Չեչնիայում, և Իրաքում, և Կալմիկիայում, և Չեխիայում և Շվեդիայում հայրենակիցներս օգնում էին ինձ աշխատանքային հարցերում։ Այդ սկզբունքը միշտ շատ լավ է աշխատել։ Տաջիկստան մեկնելուց առաջ ես մանրամասն զննում էի ռուսաստանցի դիվանագետների և ուրիշ գերտերությունների ներկայացուցիչների ազգանունները, որոնք աշխատում էին Դուշանբեում Ռուսաստանի հովանու ներքո։ Եվ գտա։ Հայ, ռուսական սպա, ծննդով Տաջիկստանի հարևան երկրից, ուրախ էի այդպիսի հանդիպմանը։ Նա ինձ հեռակա ճանաչում էր ՆՏՎ-ի ռեպորտաժներից։ Դուշանբեում նա ներկայացնում էր ՌԴ ուժային նախարարություններից մեկը և ժամանակին նույնպես ծանոթությունը երկրի հետ սկսել էր այնտեղ ապրող հայրենակիցների հետ շփվելուց։

Հայերը Տաջիկստանում այդքան շատ չեն, բայց նրանք իրենց հասարակական կազմակերպությունն ունեն։ Դուշանբեում ռուսական ուղղափառ եկեղեցու տարածքում խաչքար է տեղադրված` նվիրված 1915 թվականի ցեղասպանության և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Քաղաքում կարելի է «Արարատ» ցուցափեղկը տեսնել, որի ներքո հայկական ռեստորան է գտնվում։ Այստեղ սփյուռքի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում և գործերն են քննարկում։ Այդպիսի հանդիպումները կանոնավոր բնույթ չեն կրում, բայց տարին մեկ անգամ, հայերի համար ամենաողբերգական օրը (ապրիլի 24-ին) նրանք, անպայման, հանդիպում են մեկ դար առաջ Թուրքիայում հայերի ջարդերին զոհ դարձած նախնիներին հիշելու համար։

Армяне станцевали кочари у стен Рейхстага в Берлине в 1945 году - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը քոչարի պարեցին 1945–ին Բեռլինում

Տաջիկստանի հայերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Վազգեն Մինասյանն է։ Ժամանակին նրան տաջիկական Պելե էին անվանում։ Նա «Պամիր» ֆուտբոլային թիմի լեգենդար հարձակվողն է: Նրա զարմիկ Հրանտ Ղազարյանը երկար ժամանակ ԿՎՆ-ի ակտիվիստ էր, հաղորդավար։ Հիմա արտաքին կապերն է զարգացնում տեղի էլիտար ընկերություններից մեկում։ Հենց նրան, որպես երիտասարդ և եռանդուն գործչի ընտրել էին Մեսրոպ Մաշտոցի անվան հայ համայնքի ղեկավար։ Համայնքի ներկայացուցիչների շարքում կան բուհերի դասախոսներ, ավիաընկերության վաճառքի տնօրեն, գինու գործարանի գլխավոր տեխնոլոգ և, իհարկե, մասնավոր ձեռներեցներ։

Քաղաքի կենտրոնական շուկայից ոչ շատ հեռու, առաջին հարկում սեփական մեկսենյականոց բնակարանում արցախցի Սլավա քեռին «Էրեբունի» սրճարանն է բացել։ Նրա հաստատության պատերը հայկական բնապատկերներ են զարդարում և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի (1908 — 1994) դիմանկարը։ Միայն այստեղ են կարողանում սուրճը պատրաստել արևելյան ձևով՝ այնպես, ինչպես դա անում են հայկական ընտանիքներում։ Սլավա քեռու մոտ ամեն պատահածը չի կարող մտնել։ Նրա սրճարան գնում են միայն մարդիկ, որոնք նրան անձամբ ճանաչում են նրան։ Այդպիսին են երկար տարիներ շարունակ պահպանվող հաստատության կանոնները և բիզնեսի վարման սկզբունքները։

Художник по костюмам Микаэл Шарафян - Sputnik Արմենիա
Շարաֆյան` հոլիվուդյան գիլդիայի միակ հայը

Կա նաև հայերի հետ կապված տխուր պատմություն։ Գորնո-Բադախշանսկայա ինքնավար մարզում Լուլախո կոչվող վայրում Պոյմազոր գյուղում «Լենինի շիրիմ» կա։ Տեղացիները այդ գերեզմանատեղին այդպես են անվանել, քանի որ առաջին անգամ են տեսել՝ ինչպես են հանգուցյալին բաճկոն և փողկապ հագցրած հողին հանձնում։ Այդպես է թաղվել այս տեղերի համար եկվոր Դիոնիս Սարկիսովիչ Ոսկերչյանը (1920 — 1945)։ Գերեզմանաքարի վրա, բացի անուն-ազգանունից փորագրված է, որ նա երկրաբան է և մահացել է պարտականությունները կատարելիս։ Այստեղի հին բնակիչները հիշում են նրա մահվան որոշ հանգամանքները։ Ոսկերչյանը սայթակել և մահացել է Դաստի ձորում Բուլուր լեռը մագլցելիս։ Գործընկերները մեծ դժվարությամբ են բարձրացրել նրա մարմինը և որոշել են հողին հանձնել հենց Պամիրի լանջերին։ Այդ ժամանակներից մոտ 70 տարի է անցել, տեղացիների խոսքով, ծանոթներից և բարեկամներից ոչ ոք չի այցելել նրա շիրիմին։

Լրահոս
0