ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր մայրիկի մասին:
«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու առթիվ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:
Հունիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողության ժամանակ տարվա հայուհի ճանաչվեց Մարինա Թաշչյանը: