Հասմիկ Աբովյան
«Հակածերացման բժշկությունն այսօր բավականին մեծ նվաճումներ ունի։ Բժշկության այս տեսակի համաձայն մարդու խրոնոլոգիական և կենսաբական տարիքը կարող է իրար բոլորովին չհամապատասխանել։ Մեր կենսաբանական տարիքը մենք կարող ենք փոխել, երիտասարդացնել մեզ»,–ասում է Հասմիկ Աբովյանը։
Որպես սննդաբան Հասմիկ Աբովյանը նշում է, որ մսամթերքը պետք է պարտադիր լինի մարդու սննդակարգում, որովհետև մարդու իմունային համակարգն ամբողջությամբ կախված է կենդանական սպիտակուցներից։ Դրանք մարդու առողջության համար անփոխարինելի են։