ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ներկաներին ողջունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից և նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ «Mix Battle Fest 2017»-ն է:
Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա և առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա:
Այս փառատոնը փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է: Այն մեր մայրաքաղաք ներմուծված համեմատաբար նոր մարզաձև է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին և ունկնդիրներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում տարեցտարի մեծ տարածում են ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2017»-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում: