00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաթում մեկնեց առաջին գնացքը. ուկրաինացի զբոսաշրջիկները Սև ծով են մեկնում Երևանից

Բաժանորդագրվել
Երևան–Բաթում այս տարվա առաջին գնացքը Երևանից շարժվեց ճիշտ ժամանակին։ Այն Բաթում կհասնի 15 ժամ 40 րոպեում։ Առաջին գնացքով ծովափ մեկնեց 128 ուղևոր։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik.  Այսօր` հունիսի 15-ին, Երևանից Բաթում մեկնեց այս տարվա առաջին ուղևորատար գնացքը: Ամառային սեզոնի ընթացքում աշխատող «Արմենիա» գնացքն այդ երթուղով աշխատելու է ամեն օր` մինչև հոկտեմբերի 1-ը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը նշեց, որ այս տարի առաջիկա 40 օրվա կտրվածքով արդեն իսկ վաճառվել է 1280 տոմս։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Սևանա լիճ կարելի է մեկնել սեզոնային էլեկտրագնացքով

«Գնացքի արագությունը մինչև Գյումրի 100-110 կմ/ժամ է, Գյումրիից հետո ռելիեֆի հետ կապված արագությունն ավելի փոքր է։ Գյումրիից հետո առավելագույնը 60 կմ/ժամ է։ Մեր ռուսաստանցի ուղևորները, զբոսաշրջիկները զարմանում են, որ այդ տեղանքում նույնիսկ 60 կմ/ժամ արագությամբ ենք գնում»,- ասաց Մովսեսյանը։

Գնացքի գրաֆիկում կատարված միակ փոփոխությունն այս տարի վերաբերում է Ուրեկի կայարանում գնացքի կանգնելու ժամանակին։ Նախկին 3 րոպեի փոխարեն ուղևորների խնդրանքով գնացքն այսուհետև կանգնելու է 8 րոպե։

Երևանից 15։30-ին մեկնող գնացքը Բաթում է հասնում հաջորդ առավոտյան, 07։10-ին` Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 50 րոպե։

Տոմսերի գները տատանվում են 10 070-26 390 դրամի սահմանում` կախված վագոնի կարգից։

Բաթում ուղևորվող առաջին գնացքը կիսով չափ դատարկ էր։ Ուղևորների մեծ մասը սևծովյան վրացական հանգստավայրեր էր մեկնում ոչ թե հանգստի, այլ աշխատելու նպատակով։

Գնացքի ուղևորների թվում նաև մեծ թվով օտարերկրացիներ կային։ Ուկրաինայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նշեցին, որ առաջին անգամ են որոշել ծովափնյա հանգստի մեկնել հայաստանյան գնացքով, բայց հուսով են, որ ճամփորդությունը հետաքրքիր ու դիտարժան է լինելու։

«Դանդաղ է, բայց փոխարենը շատ բան կհասցնենք տեսնել։ Պատուհանից այն կողմ գեղեցիկ Արարատի տեսարանն է։ Շատ գոհ ենք»,- ասաց Sputnik Արմենիայի ուկրաինացի զրուցակիցը։

Գնացքի բարձր հարմարավետությամբ կուպեներում ու ննջավագոններում գործում է Wi-Fi կապ։ ՀԿե-ի տնօրինությունը նշում է, որ առաջիկայում այդ ծառայությունը նախատեսվում է ընդլայնել ամբողջ գնացքի տարածքում։

Լրահոս
0