00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է վտանգավոր «Կովկասյան արծիվը» Հայաստանի համար, կամ ով է ցանկանում «քաշել» Վրաստանին

© FB / Минобороны ГрузииУчения "Кавказский орел 2017" близ Тбилиси
Учения Кавказский орел 2017 близ Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին։ Եռամիության ներկայացուցիչների այս դիրքորոշմանը դեմ են Հայաստանի փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Կովկասյան արծիվ 2017» երրորդ զորավարժությունը Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ առաջին անգամ անցկացվում է Վրաստանում։ Վարժանքներին մասնակցում է երեք պետությունների զինված ուժերը ներկայացնող մեկական դասակ։ Ու, թեև վարժանքների պաշտոնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, երեք երկրների ԶՈՒ անվտանգության և զարգացման պահպանումն է, այդ դիրքորոշմանը դեմ են հայ փորձագետները։

«Վրաստանը բազմիցս կրկնել է, որ հարևանների հետ ցանկացած գործակցություն անվնաս և բարեկամական բնույթ է կրում։ Այդ մասին է վկայում հարևան երկրների նկատմամբ ունեցած Թբիլիսիի հավասարակշիռ քաղաքականությունը»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով վրացի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նա նշեց, որ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս հարևան երկրների` Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործակցությանը։ Թբիլիսին, նրա կարծիքով, այդ երկրների միջև այսպես կոչված՝ խաղաղության կամրջի դեր է տանում, հետևաբար, ոչ միությունը, ոչ էլ Վրաստանում անցկացվող վարժանքները չեն կարող ուղղված լինել որևէ երկրի դեմ, հատկապես՝ Հայաստանի։

П/к к музыкальному фестивалю Саят-Нова. Нино Апциаури - Sputnik Արմենիա
Վրացի դիվանագետ. մեր ժողովուրդները պիտի համագործակցեն, այլընտրանք չկա

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն, իր հերթին, կարծում է, որ դա մեդալի միայն մի կողմն է, քանի որ ցանկացած ռազմական գործակցության հիմնական նպատակը որևէ սպառնալիքի վերացումն է։

«Եթե մենք գնահատում ենք այդ միությունը, ապա պետք է հասկանանք, թե ում դեմ է այն ուղղված և ումից է պաշտպանում։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ներքաշել Վրաստանին այս ձևաչափի մեջ անձնական խնդիրները լուծելու համար»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել Վրաստանին արցախյան հարցը լուծելու համար, իսկ Թուրքիան փորձում է վրացական գործոնն օգտագործել անձնական նպատակներով։ Մի կողմից Թուրքիան,ՆԱՏՕ–ի անդամ լինելով, աջակցում է Վրաստանի` Դաշինքի անդամ դառնալու ձգտմանը։ Մյուս կողմից այսօր Վրաստանն ու եռամիությունն անհրաժեշտ են Թուրքիային` ընդգծելու համար տարածաշրջանում իր նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Հարևանների ծրագրերը չի կիսում Վրաստանը, որը չի ցանկանում հարաբերություններ փչացնել Հայաստանի հետ։

«Վրաստանը բարեկամ երկիր է, և մենք նրանից վտանգ չենք սպասում, ինչը չի կարելի ասել Թուրքիայի և Ադրբեջանի մասին»,– ընդգծեց Հարությունյանը։

Այս տեսակետին կողմ է նաև Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Հայ-վրացական միություն. կարո՞ղ է այն կանխել տարածաշրջանային հակամարտությունները

Պաշտոնական Թբիլիսին մտադիր չէ հարաբերություններ փչացնել հարևան և եղբայրական Հայաստանի հետ, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ գործակցության ցանկացած ձևաչափ որոշակի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար։

«Եթե այսօր այդ ձևաչափն ուղղված չէ Հայաստանի դեմ, Վրաստանի կողմից վտանգ, համենայնդեպս, չկա, ապա դա չի կարելի բացառել վաղը։ Թբիլիսին պետք է պատրաստ լինի դրան և անձամբ աշխատի այդ ձևաչափում, որպեսզի Երևանի դեմ օգտագործված չլինի»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափը ստեղծել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ 2012 թվականին։

Русская версия

Լրահոս
0