ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ ի նշան բողոքի երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Գյուղացիները նշում են, որ երեկ տեղացած կարկուտն ավերել է իրենց վերջին հույսը ու պատկան մարմիններից ոչ մի ոչ մի օգնություն չեն տեսել։
«Երեկվանից ահազանգում ենք է՛լ մարզպետարան, է՛լ թեծ գիծ, է՛լ գյուղատնտեսության նախարարություն, սակայն մեր զանգ-խնդրանքներն անպատասխան են մնում։ Ի՞նչ է, այս աստիճա՞ն արհամարհված պետք է զգանք մեզ։ Տան եղած-չեղածը գրավ ենք դրել, վարկերից գումար ստացել։ Չգիտենք՝ ոնց ենք սրա տակից դուրս գալու։ Հայտնվել ենք անօգնական վիճակում»,- ասել են գյուղացիները։