00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Դողսը դարձյալ կարկտահարվել է

© Sputnik / Игорь Подгорный / Անցնել մեդիապահոցСильный град в Рязанской области
Сильный град в Рязанской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ երեկոյան տեղացած կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է Դողս գյուղի բանջարաբոստանային կուլտուրաների բերքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղապետ Գրիշա Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Դողս գյուղը երեկ երեկոյան տեղացած կարկուտից տուժած համայնքներից մեկն է։ Կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է գյուղի բանջարաբոստանային կուլտուրաների բերքը, խաղողն էլ հավասարեցրել է գետնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավիճակն այսպես նկարագրեց գյուղապետ Գրիշա Հարությունյանը։

Նույնիսկ ծառի վրա մնացած հատուկենտ պտուղները վնասված են, այնպես որ եթե նույնիսկ հնարավոր լինի վաճառել, ապա, ըստ գյուղապետի, առավելագույնը` 30-50 դրամով։

Գյուղացիները մեծ հույսեր չեն կապում կառավարության ու գյուղնախարարության ներկայացուցչների այցի ու տեղում կազմած արձանագրությունների հետ, քանի որ անցյալ տարի ևս գյուղը տուժել էր կարկտից ու ոչ մի փոխհատուցում չէր ստացել։

«Միայն զիջել են ջրի հարկը։ Ուրիշ ոչինչ։ Իսկ միայն ջրի հարկ զիջելով գյուղացին չի կարող իր երեխային կերակրել»,- ասաց գյուղապետը` ընդգծելով, որ դողսեցիները բոլորն էլ բանկերից վերցրած վարկեր ունեն ու հիմա նաև այդ վճարումներն անելու խնդրի առաջ են կանգնած։

Դողսի մոտ հակակարկտային կայան չկա, բայց գյուղապետը նշում է, որ հարևան գյուղերից մի քանիսը, որոնք հակակարտկտային համակարգ ունեն, գրեթե նույնքան են տուժել, որքան Դողսը. կայանի առկայությունն էլ գյուղացիներին ոչ մի օգուտ չի տվել։

Լրահոս
0