00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոդգորիցայում Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

© FFAМатч Армения-Черногория
Матч Армения-Черногория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ պարտություն կրեց Չեռնոգորիայի հավաքականից 1:4 հաշվով և վեց միավորով շարունակում է ընտրական խմբում ընթանալ հինգերորդ տեղում:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Առաջին խաղաակեսում Չեռնոգորիայի հավաքականը Ֆատոս Բեչիրայի և Ստեվան Յովետիչի ջանքերով հաշվի մեջ առաջ անցավ երկու գնդակի տարբերությամբ: Երկրորդ կեսում դաշտի տերերի առաջատար Յովետիչը դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղում հետ տրիկի հեղինակ:

Հայաստանի հավաքականի համար խաղը շատ վատ մեկնարկ ունեցավ: Կարելի է ասել, որ մենք խաղադաշտ դուրս եկանք պարտվելիս: Երկրորդ րոպեին մեր թիմը ստիպված էր խաղը վերսկսել կենտրոնից: Մերոնք շատ արագ սխալ թույլ տվեցին: Ու ընդ որում պաշտպանության փոխապահովագրումը չաշխատելու պատճառով էր, որ գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում: Անմիջապես մեր թիմը հայտնվեց հետապանդողի դերում: Սա երևի ամենավատ սցենարն էր մեր հավաքականի համար:

Ճիշտ է՝ բաց թողած գոլից հետո մեր հավաքականը գնաց առաջ ու ունեցավ պահեր, որոնք կարող էին ավելի լավ ավարտ ունենալ մեր թիմի համար: Մարկոս Պիզզելլին կարող էր խփել պատասխան գնդակը, բայց լավ խաղաց դաշտի տերերի դարպասապահ Դանիել Պետկովիչը: Եղան պահեր, երբ մերոնք գրոհի ճիշտ շարունակության դեպքում կարող էին հասնել ավելիին, բայց, ավաղ, խաղի 28-րդ րոպեին Չեռնոգորիան երկրորդ անգամ հասավ հաջողության:

Ու նորից մեր ֆուտբոլիստները բավականին հեշտությամբ մրցակցին հնարավորություն տվեցին մոտ տարածությունից հարվածել: Ստեվան Յովետիչը վարպետորեն անցավ Հրայր Մկոյանից ու դիպուկ հարվածով կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Ավելին՝ մեր բախտը բերեց առաջին կեսի վերջին րոպեյին Բեչիրայի հարվածից հետո: Մոսկվայի «Դինամոյի» հարձակվողի անցումից ու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Ինչպես և Երևանում, Չեռնոգորիայի հավաքականը առաջին խաղակեսում հաղթեց 2:0: Արդյո՞ք մերոնք ունակ էին կրկնել երևանյան սխրանքը:

Հայաստան - Չեռնոգորիա 3:2 - Sputnik Արմենիա
Զգացմունքների պոռթկում ֆուտբոլի դաշտում

Պարզ էր, որ անհավանական էր սպասել խաղի նման շրջադարձի, ինչպես եղավ Երևանում, ու Յովետիչը ամեն ինչ իր տեղը դրեց խաղի 54-րդ րոպեին: «Սևիլյայի» հարձակվողը հերթական անգամ ցուցադրեց գնդակով տեղաշարժվելու իր վարպետությունն ու պարզապես կատարեց հարվածը, որից հետո մեր թիմը երրորդ անգամ խաղը վերսկսեց կենտրոնից: Խաղի ելքը վճռված էր: Մեր թիմի պահեստայինների «կարճ» նստարանը զգացնել տվեց: Վնասվածք ստացած կամ որակազրկված ֆուտբոլիստները համարժեք փոխարինողներ չունեցան:

Այս խաղում մենք գոլ խփել կարող էինք և՛ առաջին կեսում, և՛ ընդմիջումից հետո: Բայց բազմաթիվ սխալները պաշտպանությունում ու կիսպաշտպանության կենտրոնում հանգեցրին մեր թիմի պարտությանը: Երկու թիմերի կազմերում էլ խաղադաշտում էին ընդգծված առաջատարները՝ Մխիթարյանն ու Յովետիչը: Մեր առաջատարը այս խաղում ոչնչով աչքի չընկավ: Իսկ ահա Յովետիչը իր թիմի համար շատ գեղեցիկ վերջաբան էլ ապահովեց՝ խաղի ավարտից ութ րոպե առաջ դառնալով գերազանց գոլի հեղինակ ու միաժամանակ իր հետ-տրիկով ապահովեց իր թիմի հաղթանակը:

Ճիշտ է՝ Ռուսլան Կորյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը խաղավերջում, բայց խոշոր հաշվով պարտությունից խուսափել չհաջողվեց:

Լրահոս
0