00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքն օրենք է բոլորի համար կամ «ով է պարում աղջկա հետ»

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն առանձահանուկ խանդավառությամբ է հայհոյում իշխանությանը, բայց ո՞վ է նրան բան ասում։ Ոչ ոք։

-Ի՞նչը չես հասկանում… Տեղդ սթրվիր: Գլուխդ կպոկեմ, բերանդ կջարդեմ, աչքերդ կհանեմ: Ամբողջ կյանքում միայն դեղ առնելու փող կաշխատես (անչափ սիրված «Հաջողության ջենթլմեններ» ֆիլմից):

-Անիծվեք դուք, կենդանիներ։Կնոջ կարոտ մնաք…, իրարից վախենալով սատկեք։ (Գրող Ավդոտիա Սմիրնովայի հանրային ուղերձից՝ ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հանդեպ իրականացված քննչական գործողություններից հետո)։

Մինչ կարևորի մասին խոսելը խոսենք ամենակարևորի մասին։ Մոսկվայի և Մոսկովյան մարզի մտավորական կանայք, որոնց թվին, անկասկած, պատկանում է Ավդոտիա Սմիրնովան, վաղուց արդեն Տուրգենևի վեպերի նուրբ օրիորդները չեն, բայց որ այդքան բացահայտ, կտրուկ և անհույս արտահայտվեին իրավապահ մարմինների սեռական կյանքի հեռանկարների մասին, իսկապես նորություն էր։ Առը քեզ…
Եթե գեղարվեստական խոսքի վարպետները դիմում են այնպիսի բառապաշարի, որը սովորական է «բորդել» տիպի հաստատությունների համար, ուրեմն պետք է: Իսկ ինչի՞ համար է պետք: Որպեսզի բոլորից տարբերվեն ու բոլորից շատ հիշվեն: Ավտոդիա Սմիրնովայի մոտ ստացվեց. նրա անունն այսօր բոլորի շուրթերին է։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Քննիչները մի քանի հարց պիտի տային ռեժիսորին։ Մասնավորապես՝ բյուջեի փողերը գողանալու մասին։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հայկական ճանապարհներն ու ՊԱԿ–ը` որպես համազգային գաղափար

Եթե ասենք, որ ամեն տեղ էլ գողություն կա, բացի մշակութային հաստատություններից, որտեղ աշխատում են միայն անշահախնդիր մարդիկ, ճգնավորներն ու հրեշտակները, ապա մեր ասածին նույնիսկ երեխան չի հավատա։ Դե հիմա, ասենք թե, եկան։ Այսօր քննիչներն ու՞մ մոտ չեն գնում․ նրանց աշխատանքն է այդպիսին՝ խուզարկություններ, ձերբակալություններ, հարցաքննություններ՝ հստակ մշակված տեխնոլոգիայով: Եվ դժվար է պատկերացնել, որ դուռը կթակեն բարեհամբույր երիտասարդները՝ մեծերին հովտաշուշանների ծաղկեփնջեր, իսկ փոքրերի համար՝ պաղպաղակ բռնած: Նրանց համար նշանակություն չունի՝ ով է դռան մյուս կողմում՝ «ստեղծագործ մտավորականության» սիրելին, թե քրեական աշխարհի ներկայացուցիչը։

Ո՞րն է մեր դեպքի առանձնահատկությունը։ Որպեսզի ավելի հստակ լինի, թողնենք Մոսկվան և տեղափոխվենք Երևան։

Հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն առանձահանուկ խանդավառությամբ է հայհոյում իշխանությանը, բայց ո՞վ է նրան բան ասում։ Ոչ ոք։ Հիմա պատկերացնենք, որ սիրված երգիչը գլխավորում է պետության կողմից շռայլորեն ֆինանսավորվող որևէ մշակութային կազմակերպություն և շարունակում է ապտակներ բաժանել «սոված շների տերերին»։ Սովորաբար ի՞նչ է կանի պետությունը նման դեպքում, ինչքան էլ ժողովրդավարական ու իրավական լինի։ Պետությունը կհարցնի (սկզբում ինքն իրեն, հետո՝ երգչին)՝ ինչի՞ վրա ես ծախսում գումարը։ Հետո պարզելու համար մարդ կուղարկի՝ ստուգումներ իրականացնելու։ Ավելի հետոն ցույց կտա արդեն հետաքննության արդյունքը։

Որտե՞ղ եք տեսնում իշխանության ճնշումները: Ուրիշ բան, եթե երգիչը կիթառը փոխարինի ինքնաձիգով և գնա նախագահականը գրոհելու։ Կամ էլ այդ նույնը դրդի անել քաղաքային ռոմանսի սիրահարներին: Բայց Հախվերդյանը պետությունից փող չի վերցնում, իսկ թե ինչ է նա մտածում իշխանության մասին և ինչ կոչեր է անում իր սահմանադրական իրավունքների շրջանակում, նրա անձնական գործ է։ Հիշեցնեմ՝ Սերեբրեննիկովի ղեկավարած թատրոնը ֆինանսավորում է պետությունը, և սա այն դեպքն է, որ «ով աղջկան ընթիրք է հյուրասիրում, նա էլ աղջկա հետ պարում է», և եթե աղջիկը կոպտում է պարողին, ապա աղջիկն, անկասկած, սխալ է։

Լավ, հիմա թողնենք Հայաստանն ու Ռուսաստանը, հասնենք Ամերիկա։

Մայքլ Մուրն ամենահայտնի ռեժիսորներից է, «Օսկար» և «Ոսկյա արմավենու ճյուղ» ունի, բազմաթիվ անգամ քննադատել է ԱՄՆ իշխանության վարած արտաքին ագրեսիվ քաղաքականությունը։ Մեկը նրան մի բան ասե՞լ է։ Մայքլ Մուրն աշխատում է սեփական փողերով և ինքն է իր տերը։ Հարցեր չկան։

Անդրադառնանք Մադրիդի «Ռեալի» հայտնի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Որպեսզի Իսպանիայի ֆինանսական ծառայությունների «անտեր շները» նրան չմեղադրեն հարկերը չվճարելու մեջ (15 միլիոն եվրո), ֆուտբոլիստն իրադարձություններից առաջ է անցել և վեց միլիոն փոխհատուցումն ինքնակամ վճարել է՝ խուսափելով մինչև հինգ տարի ազատազրկման հեռանկար ունեցող քրեական գործից։

Ոչինչ չես կարող անել․ չկա օրենք, որ բոլորի սրտով լինի։ Բայց օրենքն օրենք է բոլորի համար:

Русская версия

Լրահոս
0