Արամ Սաֆարյան
«Համոզված եմ, որ գրագետ, կիրթ մարդը` ինչ ազգի ներկայացուցիչ էլ նա լինի, պիտի իմանա, որ հայերը սկսած 5–րդ դարից գրում և կարդում են իրենց սեփական այբուբենով, և որ այդ այբուբենը սրբություն է նրանց համար։ Կարծում եմ` ՌԴ Կրթության հարգարժան նախարարը այդ մասին շատ լավ գիտի»,–ասում է Սաֆարյանը։
Բանախոսը կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր սրում են այս խոսակցությունը ՌԴ կրթության նախարարի հայտարարության շուրջ, ազնիվ նպատակներ չեն հետապնդում։