00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն դատապարտել է Էրդողանի թիկնազորի գործողությունները

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Вашингтон
Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը"

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ իրականացված բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության, քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

Էրդողանի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ թուրք ազգայնականները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա - Sputnik Արմենիա
Թե ինչպես են թուրք ազգայնականները հարձակվում հայերի, քրդերի ու հույների վրա

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, նախքան քվեարկությունը խոսելով բանաձևի մասին, նշել է, որ Էրդողանի թիկնազորի գործողությունները միայն մեկ նպատակ ունեին՝ լռեցնել Թուրքիայի կառավարության դեմ ցուցարարների քննադատությունը: «Մենք պետք է բարձրաձայն ու հստակորեն հայտարարենք, որ պաշտպանելու ենք մեր քաղաքացիներին և ազատ արտահայտման ու հավաքներ իրականացնելու նրանց հիմնարար իրավունքները»,- ասել է Ռոյսը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի որոշումը։

«Երկար տարիներ Անկարայի ցեղասպանական սարսափների, այդ երկրում կատարվող իրավախախտումների ու արտասահմանում բռնության դրսևորումների վրա աչք փակելուց հետո Միացյալ Նահանգներն այսօր կարևոր քայլ կատարեց՝ մարտահրավեր նետելով ընդդեմ Թուրքիայի բռնության և հակադրվելով այդ երկրի հակաամերիկյան տրամադրվածություններին»,- ասել է նա:

Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին:

Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆոռնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Русская версия

Լրահոս
0