ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Տարոն–Ավիան» Գյումրի–Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթեր է գործարկում։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հունիսի 30-ից «Տարոն–Ավիայի» ինքնաթիռները Գյումրիից Մոսկվա են մեկնելու շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին։ Հուլիսի 23-ից ավիաընկերությունը կսկսի շաբաթական երկու չվերթ իրականացնել Գյումրի–Մոսկվա–Գյումրի ուղղությամբ` ուրբաթ և կիրակի օրերին։
Ինքնաթիռները կմեկնեն «Շիրակ» օդանավակայանից և վայրէջք կկատարեն «Դոմոդեդովոյում»։