00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրաբյան. Արխիվային գործի մասնագետներ մեզ մոտ և արտասահմանում չկան

© Sputnik / Aram NersesyanНациональный архив. Деньги Первой армянской республики
Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերն աշխարհում նույնքան շատ են, որքան հայերը, կարծում է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Արտասահմանի հայկական արխիվներում այսօր տխուր պատկեր է, հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Նրա խոսքով` արխիվային գործի մասնագետների պակաս է նկատվում։ Օրինակ, «Դաշնակցության» բոստոնյան արխիվում, որտեղ պահվում են հայկական խորհրդարանի մասին արխիվային փաստաթղթերը, աշխատող չկա, և այն փակ է։

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան

«Այնտեղի գրասենյակի դուռը կողպված է։ Վերջին աշխատակիցը Երվանդ Փամբուկյանն էր, որը հիմա 84 տարեկան է։ Օրերս հանդիպեցի նրան, նա տարին երկու անգամ է արխիվ գնում, եթե պետք է շտապ բան անել։ Մնացած ժամանակ այդ հաստատությունը փակ է»,– նշեց Վիրաբյանը։

Նա ասաց, որ արխիվում աշխատելը շատ պատասխանատու գործ է. այդքան էլ հեշտ չէ աշխատել ժողովրդի պատմությանն առնչվող նյութերի հետ։

«Նույնիսկ, եթե այստեղ տասը տարի ես աշխատում, դու դեռևս մասնագետ չես։ Երկար տարիների աշխատանք է հարկավոր։ Հին սերունդը չկա, իսկ նորը չի ցանկանում աշխատել արխիվի պատերում»,– հավելեց Ազգային արխիվի տնօրենը։

Նա նաև նշեց, որ Վրաստանի և Ռուսաստանի արխիվներում 1920–ական թվականների հայոց պատմությանն առնչվող ավելի շատ փաստաթուղթ կա, քան Հայաստանում։

Ինչ վերաբերում է Ազգային արխիվի առաջիկա պլաններին` Վիրաբյանը հայտնեց, որ 2018 թվականի մայիսի 28–ին Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերաբերող ավելի քան 1000 փաստաթուղթ կհրապարակվի։ Նրա խոսքով` տպագրող հավաքածուն կներկայացնի Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից ձեռք բերված փաստաթղթեր։

Հիմնականում, դա Հայաստանի համար ճակատագրական մարտերի (Սարդարապատի, Բաշ–Ապարանի, Ղարաքիլիսայի) վերաբերյալ փաստաթղթեր կլինեն։

Русская версия

Լրահոս
0