00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի երաժիշտ․ դուդուկի ձայնը մարդու մեջ երաժշտականություն է ծնում

© Фото: Игорь КАЗАНОВСКИЙВладимир Аветисян и группа D'Black Blues Orchestra
Владимир Аветисян и группа D'Black Blues Orchestra - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է ռուսաստանցի գործարար, երաժիշտ, հայտնի D'Black Blues Orchestra խմբի հիմնադիր և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի մասին։

«Ռոսնանո» ԲԲԸ վարչության փոխնախագահ, գործարար, բարեգործ Վլադիմիր Ավետիսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan Сollege) հիմնադիրներից է։ Այսօր նա ներդրումներ է անում տարբեր ծրագրերի մեջ, որոնք կապված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հետ։ Սակայն հայ հասարակությանը Վլադիմիր Ավետիսյանը հայտնի է առաջին հերթին որպես D'Black Blues Orchestra խմբի մենկատար։ Թե ինչպես է կարելի համատեղել գործունեության այդքան տարբեր ոլորտներն ու պատմական հայրենիքի հետ կապի մասին գործարարը պատմեց է Sputnik Արմենիային։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

-Պարոն Ավետիսյան, մասնագիտություն ընտրելիս, Դուք կարո՞ղ էիք ենթադրել, որ կդառնաք գործարար, երաժիշտ և անմիջական կապ կունենաք գիտական աշխարհի հետ։ Ինչպես դա ստացվե՞ց։

— Դե այնպես, ինչպես կյանքում ամեն ինչն է ստացվում՝ պատահական։ Ես, իհարկե, չէի մտածում, որ այսքան ակտիվորեն կզգաղվեմ երաժշտական նախագծով, բայց այնպես ստացվեց, որ այն մակարդակը, որի վրա գտնվում է խումբը, պարտավորեցնում է այդ գործի վրա ավելի շատ ժամանակ ծախսել։ Դեռ ստացվում է այդ ամենը համատեղել։

-Երաժշտությունը օգնու՞մ է բիզնեսում։

— Դրա մասին չեմ մտածել, բայց ի դեպ, Մոսկվայում տարին մեկ անգամ երաժշտական մարտեր են կազմակերպվում գործարարների խմբերի միջև։ Պարզվում է՝ ես միակը չեմ (ժպտում է)։ Իմիջիայլոց, դա հայերի մտահաղացումն է։ Ահա նոյեմբերի 15-ին մենք պատրաստվում ենք մասնակցել այդպիսին մարտին։

Орхан Онук - Sputnik Արմենիա
Քուրդ արվեստագետի ներշնչանքի աղբյուրը հայ նկարիչ Արշիլ Գորկին է

-Շատերն են ջանք թափում կյանքում իրենց կոչումը գտնելու համար։ Ոմանց դա հաջողվումէ, ոմանց՝ ոչ։ Փաստացի՝ երեք ոլորտում էլ դուք հաջողություն ունեք, ասես շատ հեշտությամբ եք ամեն ինչի հասնում։ Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր հաջողության գաղտնիքը։

— Գիտեք, ինչքան էլ պաթոսային դա հնչի, բայց այդ հեշտության հետևում թաքնված է առհելի աշխատանք, քրտինք, արցունքներ, անքուն գիշերներ, ազատ ժամանակի բացակայություն․․․Ես Սամարայի շինարարական ինստիտուտն եմ ավարտել (հիմա այն ակադեմիա է կոչվում, իդեպ՝ Միկոյանի անվան) և ոչ մի աստիճան բաց չեմ թողել․ ինստիտուտից հետո շինարարությունում որպես վարպետ էի աշխատում, հետո աշղեկ դարձա, հետո ինձ աշխատանքի հրավիրեցին գազային արդյունաբերության նախարարության շինարարական վարչություն։ Մեկ տարի անց գլխավոր ինժեներ նշանակեցին, ևս կես տարի անց՝ վարչության պետ։ Ես 26 տարեկան էի, բայց արդեն մեծ խողովակաշինական վարչություն ունեի․ գազամուղներ էինք կառուցում Արևմտյան Սիբիրի, Կենտրոնական Ռուսաստանի համար։

Դա հսկայական պատասխանատվություն էր։ Ի դեպ, ես ուզում էի հրաժարվել, շատ լավ եմ հիշում, կուսակցության շրջկոմի այն ժամանակվա առաջին քարտուղարն ասաց ինձ․ «Մենք քեզ բարձր պաշտոն ենք ուզում վստահել։ Եթե դու վախենում ես, ապա գլխավոր ինժեներ էլ չպետք է լինես»։ Այդ փաստարկին չկարողացա հակաճառել։ Հետո «Տրանսգազ Սամարա» — ի փոխտնօրենն էի արդեն Գազպրոմում:

- Պարոն Ավետիսյան, թեպետ Դուք ծնվել և ապրել են Ռուսաստանում և մայրենի լեզվին չեք տիրապետում, Ձեր կապը պատմական հայրենիքի հետ բավականին ուժեղ է։ Ո՞վ է դրան նպաստել։

— Ես ինձ ռուս-հայ եմ համարում, այլ տարբերակ չի կարող լինել։ Ես նույնիսկ չեմ կարող ճիշտ բառ ընտրել, որպեսզի բնութագրեմ մարդուն, ով կարող է հրաժարվել իր արմատներից: Մի ժամանակ միտում կար․ Ռուսաստանի շատ հայեր իրենց ազգանունների վերջավորությունները ռուսերենի ձևով փոխում էին, այսինքն՝ ես երևի պետք է Ավետիսով լինեի։ Բայց դրա մասին երբևիցե չեմ մտածել։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրի գաղտնիքն ու նոր հրապուրանքը

Մի անգամ հյուրախաղերի ժամանակ ռուսական քաղաքներից մեկում Ռոմա Պետրոսյանին (խմբի թմբկահարը — խմբ․) վառ կովկասյան արտաքինով մի մարդ մոտեցավ և բնորոշ ակցենտով ասաց․ «Փոխանցիր նրան (նկատի ունենալով ինձ) ՝ ազգանունի համար» (ծիծաղում է)։

Մյուս կողմից էլ, անկեղծ ասած, ես երբեք չէի կարծում, որ պատմական հայրենիքի հետ կապս այսքան խորը կդառնա։ Իսկ ակունքներում, իհարկե, պապս և տատս էին։ Պապս հայ դասականների ստեղծաործություններն էր կարդում ինձ համար, ճիշտ է՝ ռուսերենով: Ես գիտեի պատմությունը, գիտեի, որ Հայաստանը վաղուց կորցրել է պետականությունը, գիտեի 1915 թվականի իրադարձությունների մասին։ Եվ ահա լինելով հասուն մարդ՝ ես առաջին անգամ Հայաստան այցելեցի 2000 թվականների սկզբին Ռուբեն Վարդանյանի շնորհիվ, որը հավաքել ու բերել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի հայերին, որոնք երբեք հայրենիքում չէին եղել:

Հաջորդ տարի ես ավագ որդուս այստեղ բերեցի, որն արդեն բավականին մեծ էր՝ 20 տարեկան։ Մենք այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր, անցանք սրահներով, լսեցինք պատմությունը, և նա` շիկահեր տղաս, որի մեջ միայն մեկ քառորդ հայկական արյուն կա, ասաց ինձ․ «Գիտես, ես առաջին անգամ ինձ հայ զգացի»։

- Առաջին անգամ ի՞նչ տպավորություններով եք հեռացել Հայաստանից։

— Առաջին անգամ բերանս բաց էի ման գալիս, Սևանին էի ձեռք տալիս, լվացվում, այցելել եմ բոլոր սրբավայրերը․․․ Դրանցից շատերը նկարագրված էին գրքերում, որոնք ինձ պապս էր կարդում. այդ ամենը ես սեփական աչքերով տեսա, և ինձ չէր հետաքրքրում՝ շուրջս ինչ է կատարվում։ Հաջորդ այցելությունների ժամանակ ես արդեն սկսեցի մտածել, որ Հայաստանի խնդիրներով պետք է լրջորեն զբաղվել․․․ Սեփական երկրին, սեփական հողին պետք է խնամքով վերաբերվել։ Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ է պետք անել, որ տնտեսական վիճակը փոխվի։ Ի դեպ, այնպիսի գլոբալ մարդասիրական նախաձեռնություն, ինչպիսին «Ավրորան» է, թույլ է տալիս այդ խնդրին ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել և ոչ միայն հայ։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջին ալիքը` Հալեպում բնակվող հայերի մասին

- Այսինքն՝ Ձեր այցը Հայաստան Ռուբեն Վարդանյանի վաստա՞կն է։ Իսկ մինչ այդ նման ցանկություն եղե՞լ է։

— Իհարկե, եղել է։ Բայց այն ժամանակվա իմ զբաղեցրած պաշտոնի բերումով իմ գրաֆիկը միշտ շաբաթներ առաջ լրացված էր, և անհնար էլ այնտեղ որևէ բան ավելացնել։ Բայց Ռուբենը կարողանում է հանոզել, և նա այստեղ հրավիրում է միայն մեկ անգամ․․․ (ժպտում է)։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանը ներդրումային տեսանկյունից։

— Պետք է ներդրում անել այնպիսի տեղ, որ հետո փոխհատուցում ու եկամուտ ստանաս։ Իսկ այդպիսի պայմաններ պետք է ստեղծի, առաջին հերթին, պետությունը։ Հենց պետությունը պետք է բարենպաստ մթնոլորտ ստեղծի, որ ներդրողները գան այստեղ, և ես կարծում եմ, որ Հայատսանում գործունեություն ծավաելու համար մեծ դաշտ կա․ դա և՛ զբոսաշրջությունն է, և՛ այլընտրանքային էներգետիկան, և՛ գյուղատնտեսությունը, և՛ արդյունաբերությունը, որն այստեղ եղել էր և որը, երևի, արժե վերստեղծել։

- Հայաստանում սիրած անկյուն ունե՞ք։

— Սիրած վայրի վերաբերյալ դեռ չեմ կարող ասել, այդքան չեմ աճել (ժպտում է), բայց շատ անսովոր ու յուրօրինակ է ինձ թվում Դիլիջանը։ Հաճախ եմ հիշում այդ քաղաքի մասին և մեծ հաճույքով պատմում եմ ընկերներիս։

Այն ինձ «Ավատար» ֆիլմի մոլորակն է հիշեցնում։ Մանավանդ, երբ Երևանից ես գնում՝ թունելից դուրս գալով, դու հանկարծ հայտնվում ես բոլորովին այլ մոլորակում։ Հակադրությունն է շատ հետաքրքիր․ մի կողմից արև է, մյուս կողմից՝ ամպեր, կամ հակառակը։ Եվ այդ սարերը, ծառերը զարմանալի պատկեր են ստեղծում։ Դա ինձ համար շատ թանկ է։ Ես հաճախ եմ այցելում մեր բացած դպրոցը։ Շատ եմ սիրում այնտեղ լինել։

Երևանն էլ եմ սիրում։ Այս անգամ այն ուրիշ էր, այն ավելի լավն է դարձել, չնայած որոշ վայրերում թափած աղբի։ Մարդիկ էլ են փոխվել․ամենուր ժպտացող դեմքեր են, գեղեցիկ, խնամված աղջիկներ։ Ես զարմանում եմ, որ այստեղ նույնիսկ աշխատանքային օրերին երեկոյան ժամը տասին փողոցում լիքը մարդ կա։ Մարդիկ այդ հիմար հեռախոսներով տարված չեն, նստած չեն տանը հեռուստացույցների առջև, նրանք զբոսնում են, շփվում, ազգային երգեր են երգում, պարում են, տարբեր երաժշտական գործիքներ են նվագում։

-Հայ հանդիսատեսի մասին մի անգամ ասել եք. «Երաժշտությունը հասկացող այսպիսի հանդիսատես էլ ոչ մի տեղ չկա»․․․

— Դա ճիշտ է, և ես դրա բացատրությունը գտել եմ։ Ես չեմ հավակվում լիովին իրավացի լինելուն, բայց ինձ թվում է՝ դա կապված է նրա հետ, որ հայերը ծնված օրվանից դուդուկի ձայնն են լսում։ Այն դժվար է նույնիսկ երաժշտական գործիք անվանել՝ դա ասես կենդանի օրգանիզմ լինի, որն ինքնուրույն է ապրում և լրիվ խենթ ձայներ արձակում, որոնք դիպչում են հոգուդ։ Դուդուկը կարող է լինել և՛ ուրախ, և՛ տխուր, բայց, այնուամենայնիվ, այն ֆանտաստիկ զգացողություններ է նվիրում։ Երբ դու մանկուց լսում ես այդ ձայները, քո մեջ երաժշտականություն է ծնվում։

Русская версия

Լրահոս
0