00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտա Հայաստանի ներուժը

© Sputnik / Asatur YesayantsЧетвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна
Четвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթի նախաշեմին համերգային ծրագրով առաջին անգամ ելույթ ունեցան ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարները։ Երևանն արդեն հասցրել է նրանց հաճելիորեն զարմացնել, իսկ նրանք իրենց հերթին գերել են երևանյան հանդիսատեսին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթը մեծ տոն է խոստանում։ Մրցույթի բացումը կանցկացվի հունիսի 6-ին, սակայն արդեն այսօր Չայկովսկու անվան դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում։

«Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացման նախաշեմին մենք ԱՊՀ երիտասարդական նվագախմբի մենակատարներից մի քանիսի մասնակցությամբ համերգ ենք կազմակերպել։ Հուսանք, որ նման համերգներն ամենամյա կդառնան, ինչպես և բուն մրցույթը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը։

Опера Ануш - Sputnik Արմենիա
Խաչատրյանի 13 թիվը. Երևանում վոկալիստների միջազգային մրցույթ կանցկացվի

ԱՊՀ երիտասարդական նվագախմբի մենակատարներ` ջութակահար Աննա Սավկինան, դաշնակահար Դմիտրի Կալաշնիկովն ու Լարիսա Բունակովան երևանյան հանդիսատեսի համար կկատարեն Մենդելսոնի, Ռավելի, ինչպես նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Մրցույթի մասնակիցները արդեն հասցրել են ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին։ Երևանը գերել է նրանց ժամանակակից շենքերի ճարտարապետական հասարակ լուծումներով։

«Հայաստանում առաջին անգամ եմ, և համոզված եմ, որ Երևանը հուշերիս մեջ կմնա հավերժ։ Երևանի ճարտարապետությունը դյուրին է և միևնույն ժամանակ` կոլորիտային։ Իսկ ամենակարևորը` մարդիկ են բարյացակամ», – ասաց Կալաշնիկովը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային XIII մրցույթն առաջին անգամ նվիրված կլինի երգարվեստին։ Բացման արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում։ Բացմանը կմասնակցեն ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվները։

Մրցույթին, որը տարեցտարի թափ է հավաքում և Հայաստանի մշակութային կյանքում իսկական իրադարձություն է դառնում, կմասնակցի 43 երաժիշտ աշխարհի 13 երկրից։ Մասնակիցներն ընտրվել են ավելի քան 100 հավակնորդներից։

Выступление ансамбля им. Александрова - Sputnik Արմենիա
Ալեքսանդրովի համույթը փյունիկի պես վերածնվում է և պատրաստ է համերգ տալ Հայաստանում

Ժյուրիի կազմում կընդգրկվեն համաշխարհային հայտնի օպերային կատարողներ, այդ թվում Գևորգ Հակոբյանն ու Իզաբել Բայրակդարյանը։ Ժյուրին կգլխավորի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Գլխավոր չափանիշն, իհարկե, պրոֆեսիոնալիզմն է։ Մասնակիցներն առաջին փուլում կկատարեն Կոմիտասի ստեղծագործությունները, երկրորդում` հայ կոմպոզիտորների ռոմանսները, երրորդում` Չուխաջյանի «Արշակ II» օպերայից արիաներ` իտալերենով։

Այս տարի հյուրերի կազմը կհամալրեն նաև Մետրոպոլիտեն օպերայի, Հյուսթոնի օպերայի ներկայացուցիչներ և այլն։ Սա հնարավորություն կընձեռի աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ Հայաստանի ներուժը։

Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին, հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ 2016 թվականին նա առաջին անգամ նվիրված էր դիրիժորական արվեստին։ Մինչ այդ ժյուրին բացահայտում էր տաղանդավոր դաշնակահարների, ջութակահարների և թավջութակահարների։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Արամ Խաչատրյան. մրցույթ» մշակութային հիմնադրամը, ինչպես նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան։ Նախագիծն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Русская версия

Լրահոս
0