ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ահաբեկչական գործողություններ են գրանցվել Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։
Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից 3 մարդ է դուրս եկել և դանակներով հարձակվել անցորդների վրա։ Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։
Լոնդոնյան կամրջի և Բորոու շուկայի մոտ տեղի ունեցած հարձակումներից 6 մարդ զոհվել է, 30-ից ավելը՝ վիրավորվել:
Իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն:
MORE: On-duty officer was injured in London Bridge incident, non-life threatening, @metpoliceuk say. https://t.co/PPeukuJfGf pic.twitter.com/N5A6pjtf27
— CBS News (@CBSNews) June 4, 2017
Ավելի ուշ, ոստիկանությունը ներկայացրել է կատարվածի մանրամասները: Ինչպես նշվում է նրանց հաղորդագրության մեջ, հարձակում գործող անձիք 3-ն էին, նրանք սպանվել են դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետիոտների վրա տեղի ունեցած հարձակումներից հետո նշված վայրերում երթևեկությունը շարունակվել է:
Հաղորդվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Picture emerges of police surrounding the van believed to have been used in the #LondonBridge terror attacks. #TenNews pic.twitter.com/zWYFfVDKXJ
— Marcus Middleton (@MMiddleton_10) June 4, 2017
Վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է պատահածի մասին և արդեն իսկ ստացել է օգնության առաջարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ղեկավարների կողմից: