ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հունիսի 4-ին, ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ էր ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: