00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 8. Старый Ереван
Улица Абовяна 8. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի այս հրապարակումը պատմում է Աբովյան 8 հասցեում գտնվող 19-րդ դարավերջի գործարար Գրիգոր Եղիազարյանի առանձնատան մասին, որտեղ տեղակայված է եղել հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը:

Նախորդ մեր հրապարակումներից մեկում մենք արդեն ներկայացրել էինք Աբովյան փողոցի վրա գտնվող Բարսեղ Եղիազարյանի տունը, որը ներկայիս «Նոյյան Տապան» գրատան շենքն է: Այս շենքի հարևանությամբ, Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին է կանգնած Բարսեղ Եղիազարյանի եղբոր, գործարար Գրիգոր Եղիազարյանի նարնջագույն տուֆից կառուցված գեղեցիկ առանձնատունը, որտեղ հիմա գործում է «Սալոն» ռեստորանը: Գրիգոր Եղիազարյանի մասին մեր ունեցած տվյալներն այնքան էլ շատ չեն: Հայտնի է միայն, որ նա եղել է Երևանի պատվավոր քաղաքացիներից մեկը՝ աղյուսի գործարանի սեփականատեր և Երևանի դումայի պատգամավոր, ինչպես նաև ֆինանսավորել է քաղաքի համար կարևոր մի շարք կառույցների շինարարությունը:

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին:

Այսինքն, ամենայն հավանականությամբ, ճարտարապետ Վասիլի Միրզոյանը 19-րդ դարավերջին փայլուն կերպով նախագծել և վերակառուցել է 1884 թվականից կամ գուցեև ավելի վաղ տարիներից կանգուն այս շենքը: Նշենք, որ մի փոքր անհամապատասխանություն կա նաև Եղիազարյան եղբայրների շենքերի հասցեների մեջ, որի վրա մեր ուշադրությունը հրավիրեցին մասնագետները: Այժմ այդ երկու շենքներն էլ ներկայացվում են որպես Աբովյան 8 հասցեում գտնվող շինություններ, սակայն ստույգ է, որ «Նոյյան Տապանի» շենքի հասցեն նախկինում միշտ նշվել է որպես Աբովյան 6:

Մի ուշագրավ հանգամանք, ներկայացվող շենքի հետ կապված, ցանկանում ենք հատուկ ընդգծել: Պատմական փաստերը վկայում են, որ Գրիգոր Եղիազարյանի այս առանձնատան մի մասնաբաժնում գործել է հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը: Այդ կապուղին իր ժամանակի համար մի բացառիկ և շատ հավակնոտ նախագիծ է եղել, որի մասին Հայաստանում թերևս քչերն են տեղեկացված:

Հնդեվրոպական հեռագրային կապուղին անցկացվեց ռեկորդային կարճ ժամկետներում՝ 1868-1870 թթ-ին, գերմանական «Սիմենս» ֆիրմայի կողմից: Այդ կապուղու միջոցով հեռագրային կապ հաստատվեց Անգլիայի և Հնդկաստանի, ավելի ստույգ՝ Լոնդոնի և Կալկաթայի միջև: Հեռագրային գծի ճանապարհը հետևյալն էր՝ Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Օդեսսա, Կերչ, Թիֆլիս, Երևան, Նախիջևան, Թեհրան և Կալկաթա:

© img-fotkiՀնդեվրոպական հեռագրային կապի քարտեզը
Путь Индо-европейского телеграфического сообщения на Кавказе - Sputnik Արմենիա
Հնդեվրոպական հեռագրային կապի քարտեզը

«Սիմենս» ֆիրման այն ժամանակ հեռագրային կապի անցկացման բացառիկ առաջատարն էր աշխարհում և հենց այդ ֆիրմայի շնորհիվ հեռագրային կապով ապահովվեցին Եվրոպայի և այլմայր ցամաքների շատ երկրներ: Հնդեվրոպական հեռագրային կապուղին պաշտոնապես բացվեց 1870 թվականի ապրիլին, առաջին հաղորդագորւթյունը, որը հաղորդվեց նրանով, բրիտանական հիմնի տեքստն էր և հեռագրիչների աշխատավարձի ցուցակը: Կապուղու ընդհանուր երկարությունը 11 հազար կիլոմետր էր:

Խոշոր քաղաքներում կապուղու տեխնիկական սպասարկման համար հիմնվում էին հեռագրատներ, որոնք պարտադիր պետք է տեղակայվեին ապահով քարե շինություններում: Հեռագիրը հաղորդման նախնական կետից մինչև վերջին կետ, այսինքն՝ Լոնդոնից մինչև Կալկաթա, հասնում էր ընդամենը 28 րոպեում, որն այն ժամանակաշրջանի համար ռեկորդային արագություն էր: Հնդեվրոպական կապուղին աշխատեց մինչ 1931 թվականը, մոտ 60 տարի:

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 8. Старый Ереван
Улица Абовяна 8. Старый Ереван - Sputnik Արմենիա
1/10
Улица Абовяна 8. Старый Ереван
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
2/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
3/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
4/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
5/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
6/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
7/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
8/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
9/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
© Sputnik / Asatur YesayantsՀին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8 - Sputnik Արմենիա
10/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
1/10
Улица Абовяна 8. Старый Ереван
2/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
3/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
4/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
5/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
6/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
7/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
8/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
9/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8
10/10
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 8

Բարսեղ Եղիազարյանի պատմական շենքի այլ գործառույթներից նշենք, որ այստեղ 1919-1920 թթ. տեղակայված է եղել Ամերկոմի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) կողմից Հայաստանում հիմնած բազմաթիվ որբանոցներից մեկը: Խորհրդային առաջին տարիներին այստեղ գործում էր Կոմկուսի Երևանի քաղկոմը, և այդ ժամանակ էր, որ շենքի ճակատային մասում փորագրվեց կոմունիստական հասարակարգի խորհրդանիշը՝ հնգաթև աստղը, որը հիմա ջնջված է:

Այնուհետև շենքում տեղակայված էր Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի հրատարակչությունը, ավելի ուշ՝ պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, իսկ դրանից հետո՝ գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը: 1960-ական թվականներին այստեղ էր գործում կոմպոզիտոր Երվանդ Սահառունու այն ժամանակ հանրահայտ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը։

 

Լրահոս
0