00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին դարձել բռնության զոհ

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։ Շտապօգնության աշխատակիցները, ամուսնու կանչի հիման վրա ժամանելով բնակարան, արձանագրել էին կնոջ մահը։

Асмик Шапагатян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանը պետք է ընտանեկան բռնության մասին օրենք ունենա

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական խումբը և նախաձեռնել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Ամուսինը իրավապահներին հայտարարել էր, թե կինը հանկարծամահ է եղել։

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ: Փորձագետների կողմից կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին արյունազեղումներ, հարազատների հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ կինը դեպքից առաջ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության՝ ծեծի։

Հաշվի առնելով ձեռք բերված նախնական տվյալները՝ Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ կնոջը ծեծելու դեպքի առթիվ, վերջինիս հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննական մարմինը միաժամանակ միջոցներ էր ձեռնարկվել՝ ամուսնու՝ ՀՀ պետական սահմանը հնարավոր հատումը բացառելու համար։

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը բռնության է ենթարկվել ոչ միայն իր մահից օրեր առաջ, այլ նաևч դեպքի օրը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինը 2016թ. սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տանը ծեծի է ենթարկել կնոջը:

Այնուհետև օրեր անց՝ սեպտեմբերի 08-ի լույս 9-ի գիշերը, կրկին բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Իսկ առավոտյան զանգահարել է շտապօգնություն՝ թվացյալ տպավորություն ստեղծելու համար, թե կնոջ մահվան պատճառը հանկարծամահությունն է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս
0