ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Սուրբ Հարություն հայկական եկեղեցին միակն է Տվերում, որտեղ պսակադրության, կնքման և հուղարկավորման արարողությունների համար պետք չէ վճարել։ Այդ են վկայում տեղական Tvernews պարբերականի անցկացրած ուսումնասիրությունների տվյալները։
«Մենք որոշեցինք մտնել Սուրբ Հարություն հայկական եկեղեցի։ Եկեղեցու աշխատակցուհին շատ զարմացավ, երբ հարցրինք ծառայությունների գների մասին։ Նա պարզաբանեց, որ բոլոր արարողություններն անվճար են, իսկ եթե որևէ մեկը ցանկանում է շնորհակալություն հայտնել տեր հորը, կարող են նվիրաբերությունների սկուտեղի վրա գումար, քաղցրավենիք կամ գինի թողնել։ Եկեղեցու դռները բաց են բոլորի առջև», — նշում է պարբերականը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Տվերի մյուս եկեղեցիներում եկեղեցական արարողությունների արժեքը տատանվում է 3300-ից 4500 ռուբլու սահմանում։