ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների հերթական վարկանիշային աղյուսակը։
Լևոն Արոնյանը 2973 միավորով զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։ Հայ գրոսմայստերից առաջ են անցել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ուեսլի Սոն, ռուս Վլադիմիր Կրամնիկը, ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը։
Լավագույն 100 շախմատիստների ցանկում, բացի Արոնյանից, ընդգրկվել են նաև հայ շախմատիստներ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը։ Մովսիսյանը 34-րդ տեղում է, Հակոբյանը` 84-րդ։