ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Որքան շատ ժամանցի վայրեր ու հնարավորություններ լինեն, այնքան հետաքրքիր կլինի և՛ տեղի բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար: Կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այդ աշխատանքներին հարկավոր է ներգրավել նաև տուրգործակալությունների ներկայացուցիչներին»,- ասաց վարչապետը:
Նա համայնքային իշխանություններին և Տուրիզմի պետական կոմիտեին հանձնարարեց քաղաքներում մշակութային հանգստի, ինչպես նաև սպորտային միջոցառումների և բնության գրկում ամառային ճամբարների կազմակերպման մասին առաջարկներ ներկայացնել: