ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Մենք Հայաստանի, ամբողջ հայ ժողովրդի բարեկամներն ենք», — ասաց Շարպանտիեն։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի ընտրությունից հետո, ըստ դեսպանի, երկրի արտաքին քաղաքականությունն առանձնապես փոփոխությունների չի ենթարկվի և կշարունակի ավանդական ձևով ընթանալ։
«Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ապա դրանք երկար և խոր պատմություն ունեն։ Այդպիսին էլ կմնան, պետք է աշխատել միայն դրանց դինամիկա հաղորդելու, «արդիականացնելու» ուղղությամբ», — ասաց Շարպանտիեն։
Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթացան երկու փուլով։ Երկրորդ փուլը կայացավ մայիսի 7-ին, արդյունքում Էմանուել Մակրոնն առաջ անցավ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից և դարձավ Ֆրանսիայի նախագահ։