ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն: