ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է «RMC Sport»-ը, սպասվում է, որ իտալական ակումբը 24-ամյա իսպանացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «սերուցքայիններին» կառաջարկի 50 մլն եվրո և 5 մլն եվրո հավելավճար:
«RMC Sport»-ին մեջբերելով՝ armsport.am-ը տեղեկացնում է. ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան իր ապագայի հարցում վերջնական որոշում կկայացնի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղից հետո, որը կկայանա հունիսի 3-ին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Մորատան մասնակցել է 26 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ: