ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մտադիր է ստեղծել հանրապետական սփռմամբ ևս երեք ռադիոընկերություններ։ Այս մասին այսօր ԱԺ- ում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը։
«Սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներն այս նախագծի ընդունմամբ կազատվեն ադրբեջանա-թուրքական կլկլոցներ ու մուղամներ լսելու պարտադրանքից և հնարավորություն կստանան հայկական ռադիոկայաններ լսել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացված է ԱԺ քննարկմանը։