Մովսես Հակոբյան 2
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և նշել, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի գործում։
«Մենք ընդամենը պիտի պարտադրենք Ադրբեջանին՝ մեր ուժով, մեր գործողություններով»,- ասել է նա:
Հակոբյանը ոգևորիչ է որակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, երբ Ադրբեջանի կողմից կառավարվող հրթիռի արձակումը որակվեց որպես սադրիչ գործողություն: