00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում էլեկտրոնային երաժշտության ծաղկումը սարերի հետևում չէ

© Kitchen RecordingsSupacooks
Supacooks - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ դիջեյներից երկուսը Հայաստանում ստեղծել են Kitchen Recordings ընկերությունը (record label), որը երաժիշտներին կապում է խանութների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տղաները պատմել են իրենց ծրագրերի և նախագծի նպատակի մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

Kitchen Recordings-ն իր շուրջ է միավորում տաղանդավոր արտիստներին` ոչ միայն դիջեյներին, այլև երաժշտական պրոդյուսերներին։ Նրանք թողարկում են արտիստների ստեղծագործությունները, որոնք վաճառքի են դուրս գալիս աշխարհում ամենահայտնի առցանց խանութներում` iTunes, Beatport, Traxsourse և այլն։

Ընկերությունը զբաղվում է նաև սեփական երեկույթների կազմակերպմամբ։ Այդ հարցում նրանց օգնում է DJ Dale-ը, որն ավելի ուշ է միացել նախագծին։ DJ Dale-ը (Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայան), Leon Gris Supacooks-ը (Լևոն Դավթյան) և Deep Denny Supacooks-ը (Մանուկ Մանուկյան) Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել են իրենց նախագծի մասին։

- Լևոն, ինչպե՞ս է առաջացել Kitchen Recordings-ի ստեղծման գաղափարը։

— Ես ու Մանուկը Supacooks DJ դուետ ենք ներկայացնում Deep House, Tech House և Progressive House ոճերում։ Սկզբում մենք ներկայանում էինք տարբեր «լեյբլների» ներքո, և կարող եմ ասել, որ բավականաչափ հաջողությունների էինք հասել։ Օրինակ` մի անգամ Անգլիայից առաջարկ ստացանք աշխարհահռչակ Սոֆի Էլիս-Բեքստոր երգչուհու «Only Child» երգի ռեմիքսն անել։ Այդ ստեղծագործությունը թողարկվել է Perfecto Records տարբերանշանի տակ, որի հիմնադիրն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյներից մեկն է` Փոլ Օկենֆոլդը։

© Sputnik / Aram NersesyanԴիջեյներ Leon Gris–ը, Dale–ը և Deep Danny–ն` Sputnik Արմենիան
Диджеи Leon Gris, Dale и Deep Danny в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Դիջեյներ Leon Gris–ը, Dale–ը և Deep Danny–ն` Sputnik Արմենիան

Ժամանակի ընթացքում որոշեցինք սեփական երաժշտական տարբերանշանը ստեղծել, և 2016 թվականի հունվարին ստեղծեցինք Kitchen Recordings-ը։ Ի սկզբանե այն հիմնվել էր Supacooks-ի երաժշտությունը թողարկելու համար, բայց ժամանակի ընթացքում մենք սկսեցինք մեծ քանակությամբ դեմոձայնագրություններ անել և հիմա բազմաթիվ արտիստների հետ ենք աշխատում, ինչպես տեղացի, այնպես էլ` արտասահմանյան։

-Մանուկ, ինչպե՞ս եք համագործակցում արտասահմանյան արտիստների հետ։

— Մեզ աշխատանքներ են ուղարկում, դրանք պետք է համապատասխանեն «լեյբլի» չափանիշներին և՛ որակի, և՛ երաժշտական ոճի առումով։ Մենք ընտրում ենք, երբեմն մշակում և թողարկում ենք։ Այսօր համագործակցում ենք 18 արտիստի հետ, որոնցից 15-ն արտասահմանցիներ են։

- Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս ժամանակահատվածում։

— Kitchen Recordings-ն այսօր երևի էլեկտրոնային երաժշտության միակ հայկական երաժշտական «լեյբլն» է, որն ամեն ամիս երգեր է թողարկում, ինչպես նաև երեկույթներ է կազմակերպում։ Մեր արտադրանքը հաճախ հայտնվում է առաջատար առցանց խանութների (Beatport, Traxsource և այլն) լավագույն ստեղծագործությունների մեջ:

© Kitchen RecordingsSupacooks
Supacooks - Sputnik Արմենիա
1/2
Supacooks
© Kitchen RecordingsSupacooks
Supacooks - Sputnik Արմենիա
2/2
Supacooks
1/2
Supacooks
2/2
Supacooks

- Վարդան, ի՞նչ կասեք էլեկտրոնային երաժշտության երեկոների մասին, որոնք կազմակերպում է Kitchen Recordings-ը։

— Այո, մենք միջոցառումներ ենք անցկացնում, որոնց ընթացքում հնչում է մեր «լեյբլի» ձևաչափին համապատասխանող բացառապես էլեկտրոնային երաժշտություն։ Նախատեսում ենք անցկացնել ավելի լայնածավալ միջոցառումներ և փառատոներ, որոնք կխթանեն էլեկտրոնային երաժշտության տարածումն ու զբոսաշրջության զարգացումը։ Ի դեպ, մենք արդեն վեց միջոցառում ենք անցկացրել։ Ամեն անգամ աշխատում ենք հետաքրքիր վայր ընտրել և հաճախ արտասահմանյան դիջեյների ենք հրավիրում։ Վերջին երկու միջոցառումներին մենք Եվրոպայից հյուրեր ունեինք` Նիդեռլանդներից և Ֆրանսիայից։

Եթե ստացվի միջինացումները կանոնավոր դարձնել, մենք հովանավորներ կփնտրենք կամ կփորձենք պետական աջակցություն ստանալ` ամենամյա փառատոն հիմնելու համար։ Այսպիսով, տարին մեկ անգամ մեզ մոտ կհավաքվեն էլեկտրոնային երաժշտության սիրահարներն աշխարհի տարբեր երկրներից։

Օրինակ` հարևան Վրաստանում մշտապես մեծ և փոքր փառատոներ էին կազմակերպվում, հետո իրավիճակն ավելի կայունացավ, և հիմա նրանք ունեն GEM Fest (էլեկտրոնային երաժշտության ամենամյա փառատոն), որը իրականացվում է Վրաստանի կառավարության աջակցությամբ և որը երկիր է բերում մեծ թվով զբոսաշրջիկների։

-Ո՞րն է Kitchen Recordings-ի հիմնական նպատակը։

— Մի քանի նպատակ կա։ Առաջինը հայ և արտասահմանյան հասարակությանը որակյալ էլեկտրոնային երաժշտություն ներկայացնելն է։ Երկրորդը` տեղացի արտիստներին միջազգային հարթակներում ելույթ ունենալու հնարավորություն տալը, ինչպես նաև մեր երկրում հայտնաբերել այնպիսի անուններ, որոնք կկարողանան համաշխարհային ճանաչում ստանալ։

Ցավոք, մեր երկրում էլեկտրոնային երաժշտությամբ քչերն են զբաղվում, բայց մենք աշխատում ենք գտնել այդ մարդկանց և օգնել նրանց իրացնել իրենց արվեստը, քանի որ «լեյբլը» մի հարթակ է, որը դիջեյի աշխատանքն առաջ է մղում էլեկտրոնային երաժշտության լուրջ ռեսուրսներում։ Եթե մենք զարգանում ենք, ապա զարգանում են նախագծի բոլոր մասնակիցները։

Русская версия

Լրահոս
0