Գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը», ստացավ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» երգիծական ֆիլմը, որը պատմում է ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակցի մասին։ Լավագույն կին դերասանուհի ճանաչվեց Դայան Քրյուգերը։ Հոակին Ֆենիքսը նվաճեց լավագույն տղամարդ դերասանի մրցանակը։
Գրան-պրին բաժին հասավ «Րոպեում 120 հարված» ֆրանսիական դրամային։
Ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը «Չսեր» («Нелюбовь») ֆիլմի համար։
Կինոփառատոնի մրցանակակիրների և հյուրերի շարքում անվանի և սիրված մարդիկ էին, իսկ Կաննում առաջին օրվանից գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցները մշտապես ներկայացնում էին համաշխարհային կինեմատոգրաֆի «մայրաքաղաքում» տեղի ունեցող իրադարձությունները։
Sputnik Արմենիան իր ընթերցողներին է ներկայացնում է Կաննի փառատոնի «լուսանկարներով պատմությունը»։