00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան կայցելի ռոմանտիկ երաժշտական պատումների վարպետ Արկադի Վոլոդոսը

© Photo: Ali SchaflerАркадий Володось
Аркадий Володось - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի մենահամերգը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հունիսի 8-ին տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղին բնութագրում են ինչպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»:

Վոլոդոսը այն երաժիշտներից է, որը հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները:

Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավելևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս:

Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:

Երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվել են հաջողությամբ, և նշանակվել է երևանյան համերգի օրը: Արտիստի մենեջմենթի հետ մանրակրկիտ աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթերից մեկը հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:

Пианист Евгений Кисин - Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ դաշնակահարն ամուսնացել է հայուհու հետ

Հունիսի 8-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները:

Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972թ․-ին Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։ 1996թ.-ին Նյու Յորքում կայացած հիշարժան դեբյուտից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր կերպով եկույթ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Շանզելիզեի թատրոնում։ 2002թ-ին Զալցբուրգի փառատոնում ահռելի արձագանքի արժանացած դեբյուտից հետո նա հրավիրվում է ելույթ ունենալու այդ փառատոնում յուրաքանչյուր տարի։

Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիան, Ցյուրիխի «Թոնհալե» նվագախումբը, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ 2013թ.-ին նա համերգներով շրջագայել է Վիեննայում, Լոնդոնում, Լայպցիգում և Փարիզում՝ Լայպցիգի "Գևանդհաուս" նվագախմբի և Ռիկարդո Շայիի հետ։

Всемирно известный пианист, лауреат премии Грэмми  Михаил Плетнев - Sputnik Արմենիա
Թեյի կիսադատարկ բաժակ` Միխայիլ Պլետնյովից

2014-2015թթ. համերգաշրջանի շրջանակներում Արկադի Վոլոդոսը եղել է Բեռլինի համերգասրահի «Հրավիրյալ արտիստ», որտեղ նա ելույթ է ունեցել դաշնամուրային կոնցերտների, մենահամերգների և կամերային երաժշտության ութ տարբեր ծրագրերով։ Երկու անգամ ելույթ է ունեցել Զալցբուրգում՝ Զատկի փառատոնին՝ Դրեզդենի պետական նվագախմբի ու Դանիել Գատիի հետ, ինչպես նաև 2015թ.-ի ամառային փառատոնի շրջանակներում՝ այս անգամ արդեն մենահամերգով։ Նորաբաց Փարիզի Ֆիլհարմոնիայում նա ելույթ է ունեցել Փարիզի նվագախմբի և Ջեյմս Կոնլոնի հետ։

2015-2016թթ. համերգաշրջանը նշանավորվեց Զալցբուրգի փառատոն իր վերադարձով` Համբուրգի հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ։ Նա նաև հանդես է եկել մենահամերգներով՝ ողջ Եվրոպայում։ Ընթացիկ համերգաշարի շրջանակներում նա ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում, Բեռլինում (Համերգասրահ), Ցյուրիխում, Բեռնում, Մյունխենում, Լուգանոյում, Ժնևում, Բոլոնիայում, Բռեսկիայում և Բերգամոյում, ինչպես նաև Ամստերդամում, Լայպցիգում և Բարսելոնայում։

Նոր Ֆիլհարմոնիայում նա հանդես է եկել Բրամսի երկրորդ դաշնամուրային կոնցերտով՝ Փարիզի նվագախմբի հետ։ 1998 թ.-ին Քարնեգի համերգասրահում իր մենահամերգային դեբյուտից հետո Արկադի Վոլոդոսը ձայնագրել է մի շարք մեծ ճանաչում ձեռք բերած ձայնասկավառակներ, որոնք հանդիսատեսին հասանելի էին դարձնում Շուբերտի սոնատաների իր մեկնաբանումը, Ռախմանինովի սոլո գործերն ու գրառումները, նրա երրորդ դաշնամուրային կոնցերտի կենդանի ձայնագրությունը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ջեյմս Լևինի հետ, ինչպես նաև Չայկովսկու առաջին դաշնամուրային կոնցերտը՝ Սեյջի Օզավայի ղեկավարությամբ։

«Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010թ.-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակներով և ձայնասկավառակներով և արժանացել միջազգային քննադատական խանդավառ գովեստների։ Իր սոլո ալբոմը՝ նվիրված Կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի և «Էխոփրայզի»։ Վերջերս թողարկված «Բրամս» ձայնասկավառակն արժանացել է «Դիապազոն Դ՛Օր»-ի՝ գերելով լսարանին և ընդհանրապես՝ ողջ երաժշտասեր հանրությանը։

Լրահոս
0