«Ты супер!» մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Աբխազիայի ներկայացուցիչ Վալերիա Ադլեյբան, երկրորդը` Վիտալի Տոլոչկինը (Ռուսաստան), երրորդը` Անաստասիա Սիմոգանովան (Ռուսաստան), չորրորդը՝ Կարինա Իսմաիլովան (Դաղստան), հինգերորդը՝ Նադեժդա Շեբանովան (Ռուսաստան):
Հայաստանը ներկայացնող Անգելինա Պապիկյանը ռուս երգչուհի Զառայի հետ կատարեց Dle Yaman երգը: Նախագծի գոյության չորս ամիսների ընթացքում երեխաներին աջակցելու համար նրանց հետ բեմ է դուրս եկել 77 աստղ, ինչը ոգևորել ու ոգեշնչել է մրցույթի մասնակիցներին:
ԱՊՀ և Բալթյան երկրների բոլոր մասնակիցներին (մինչ նրանց չափահաս դառնալը) Sputnik-ն ամեն ամիս կրթաթոշակ կտա ստեղծագործական զարգացման համար։ Ավելի ուշ Sputnik-ը կօգնի տաղանդավոր երեխաներին ընդունվել ռուսական բուհեր, որտեղ նրանք կշարունակեն կատարելագործել իրենց երաժշտական տաղանդը։