00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպորտային Երևան. պատանի մարզիկները պատրաստ են հայրենիքի պաշտպան դառնալ

© Ani LiparityanВоспитанники армянских спортивных школ в честь Дня первой Республики Армении собрались на Площади Свободы в Ереване
Воспитанники армянских спортивных школ в честь Дня первой Республики Армении собрались на Площади Свободы в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարզական դպրոցների սաները Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ մարզական հմտությունները ցուցադրելու և առողջ ապրելակերպ քարոզելու համար:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում հավաքված պատանի մարզիկներն իրենց հմտությունները ցուցադրեցին 16 մարզաձևում:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտային բարձրագույն ձեռքբերումների բաժնի ղեկավար Լյովա Վարդանյանը, միջոցառման հիմնական նպատակն առաջին պետականության ստեղծման օրը նշելն է և երիտասարդներին այնպես դաստիարակելը, որ նրանք պատրաստ լինեն պաշտպանել հայրենիքը:

«Բացի այդ, այս միջոցառումն օգնում է պատմել Հայաստանում առկա մարզաձևերի մասին և գրավել աճող սերնդի ուշադրությունը: Մեր երիտասարդներին մաղթում եմ առողջ լինել, ինչպես նաև ընտրել սեփական մարզաձևը, որպեսզի հետագայում հենց այդ մարզաձևում բարձունքների հասնեն», — ասաց Վարդանյանը:

10-ամյա Արթուրը չորս տարեկանից զբաղվում է թեյքվանդոյով և մեծ հաճույքով է մարզվում:

«Արդեն վեց տարի է՝ զբաղվում եմ թեյքվանդոյով: Պարբերաբար մասնակցում ենք տարբեր առաջնությունների», — պատմեց նա:

© Sputnik / Ani LiparityanЮные тхэквондисты
Պատանի թեյքվանդոիստները - Sputnik Արմենիա
1/4
Юные тхэквондисты
© Sputnik / Ani LiparityanՓոքրիկ թեյքվանդոիստը
Փոքրիկ թեյքվանդոիստը - Sputnik Արմենիա
2/4
Փոքրիկ թեյքվանդոիստը
© Sputnik / Ani LiparityanՀեծանվորդներ
Հեծանվորդներ - Sputnik Արմենիա
3/4
Հեծանվորդներ
© Sputnik / Ani LiparityanԲռնցքամարտիկներ
Բռնցքամարտիկներ - Sputnik Արմենիա
4/4
Բռնցքամարտիկներ
1/4
Юные тхэквондисты
2/4
Փոքրիկ թեյքվանդոիստը
3/4
Հեծանվորդներ
4/4
Բռնցքամարտիկներ

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արման Հարությունյանն իր հերթին նշեց, որ նախարարությունը պարբերաբար նման միջոցառումներ է անցկացնում, օրինակ՝ մայիսի 9-ին:

«Սա շատ լավ նախաձեռնություն է, քանի որ երեխաներին կոչ ենք անում առողջ ապրելակերպ ընտրել: Կարևոր է, որ աճող սերունդը, մասնավորապես 11-15 տարեկան երեխաները իրենց ժամանակն իզուր չվատնեն: Ավելի լավ է, որ նրանք զբաղվեն սպորտով` բռնցքամարտ, ըմբշամարտ կամ մեկ այլ մարզաձևով», — ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ հիմնական նպատակն առողջ սերունդ ունենալն է:

© Sputnik / Ani LiparityanԱրման Հարությունյան
Арман Арутюнян - Sputnik Արմենիա
Արման Հարությունյան

«Հասկանալի է, որ շատերը բարձրակարգ մարզիկներ չեն դառնա, սակայն սպորտով զբաղվելը և առողջ ապրելակերպը չափազանց կարևոր են, հատկապես մեր երկրի համար», — ավելացրեց դպրոցի տնօրենը:

Նրա խոսքով` քանի որ Հայաստանը շրջապատված է «ոչ բարեկամ» պետություններով, մեր երկրի բնակիչները պարտավոր են լինել ուժեղ և պատրաստված. վաղվա զինվորը պետք է լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենա:

Բացի այդ, Հարությունյանն ավելացրեց, որ արդեն մի քանի տարի է՝ բռնցքամարտով զբաղվում են նաև աղջիկները:

«Հայաստանում սա նոր երևույթ է, բայց նրանք բավականաչափ հաջողություններ են գրանցում այս մարզաձևում: Ինչո՞ւ ոչ», — ասաց Հարությունյանը:

Երեխաները մեծ ուրախությամբ մասնակցեցին բաց երկնքի տակ անցկացվող միջացառմանը` ցուցադրելով իրենց սպորտային հմտությունները:

Русская версия

Լրահոս
0