Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ՀՀ նախագահ Սարգսյանը Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Ֆուտբոլիստը հայտնեց, որ անչափ հպարտ է նման պարգևի համար: Այս մեդալը խթան կհանդիսանա, որ մարզիկն առավել մեծ թափով շրունակի իր գործունեությունը և նորանոր վայրերում բարձրացնի հայկական եռագույնը:
Ինչքան էլ այս պահը նրա համար կարևոր էր, բայց Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ իր ոչ մի գոլ չի համեմատի ստացած մեդալի հետ. դրանք անհամամետալի են: