ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ռեփեր Թիմաթին հայ երկրպագուներին խոստանում է անմոռանալի համերգ պարգևել Երևանում:
Նա նոր տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին և նշել համերգի օրը՝ հունիսի 8:
«Եկեք, բերեք ձեր ընկերուհիներին, որովհետև մեր խումբը թեժ միջոցառում է խոստանում ձեզ»,- ասել է երգիչը:
Թիմաթիի երևանյան համերգը պետք է կայանար մայիսի 12-ին, սակայն ռեփերն այդպես էլ բեմ դուրս չէր եկել՝ ավելի ուշ ներողություն խնդրելով հայ հանդիսատեսից: