ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հավաքականի մարզչական շտաբը որոշել է, թե ովքեր են հանդես գալու աշխարհամասի առաջնությունում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Թբիլիսիում Հայաստանի կներկայացնի վեց մարզիկ.
«Եվրոպայի առաջնությունում հանդես կգանք երկու զենքաձևում` խոցասուսեր և ճկասուսեր: Այժմ մարզումներ ենք անցկացնում և՛ միասին, և՛ առանձին-առանձին: Մեր սուսերամարտիկները վատ մարզավիճակում չեն: Դեռ ժամանակ ունենք լավագույնս ներկայանալու համար:
Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ մեր մարզիկներից մի քանիսը նոր են մտել այդ տարիքային խումբ, մյուսները երիտասարդ են: Իսկ մեծահասակների առաջնությունը շատ ուժեղ է: Սա միջազգային մեծ փորձ կլինի հայ սուսերամարտիկների համար: Մրցանակային տեղ չենք սպասում, բայց կարծում եմ` մերոնք մի քանի փուլ կհաղթահարեն»,- ասել է Արտաշես Մադոյանը: