00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովհաննես Ազիզյան․ «Հայ գործարարներն իրենց լավ են զգում ԵԱՏՄ-ում»

© Sputnik / Asatur YesayantsОвощи и зелень
Овощи и зелень - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ ներքին ապրանքաշրջանառությունն աճում է, իսկ սկզբնական փուլում միության անդամները պետք է լուծեն բիզնեսի ընդլայնման խնդիրը, կարծում է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովաննես Ազիզյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ երկրների բիզնեսը կարող է ընդլայնվել, եթե օգտագործվի ներքին շուկայում ապրանքի իրացման հնարավորությունը՝ ներմուծումն առավելագույնս նվազեցնելու համար, շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Նրա խոսքով՝ հայկական ընկերությունները ապրանք են մատակարարում ԵԱՏՄ ներքին շուկա, լրացուցիչ շահույթ են ստանում և միայն դրանից հետո են ապրանքը երրորդ երկրներ արտահանելու հնարավորություն ստանում։

«Ցանկացած միության, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի կարևորագույն խնդիրը կոոպերացիայի ներսում համագործակցելն է ու ապրանքի արտահանումը երրորդ երկրներ։ Կարևոր է ոչ միայն մրցուկցությունը ներքին շուկայում, այլև ձգտումը մրցունակ դառնալ երրորդ երկրների շուկայում», — ասաց Ազիզյանը։

Խոսելով Հայաստանի համար ավանդական դարձած շուկաների մասին՝ Ազիզյանը նշեց, որ դրանց շարքում շարունակում են մնալ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի շուկաները։

«Մեր առջև կարող են բացվել կարևորագույն նոր շուկաներ, օրինակ՝ Պարսից ծոցի երկրները, արաբական պետությունները, որոնք մեծ հնարավորություններ ունեն վճարունակության տեսակետից։ Հայկական արտադրանքը կարող է հետաքրքրել նրանց։ Մենք աշխատում ենք նաև չինական և վյետնամական ուղղություններով։ Հայաստանը պատրաստի արտադրանքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների, կտորեղենի, գյուղատնտեսական ապրանքների, ծխախոտի, շոկոլադի և այլ քաղցրավենիքի արտահանմամ մեծ ներուժ ունի», — նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ չնայած ներուժի առկայությանը, տվյալ պահին արժե մտածել տեսականու ընդլայնման մասին։

ЕЭК. ЕАЭС - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հայկական արտադրանքի համը հիշեց ԵԱՏՄ-ի շնորհիվ

Նրա խոսքով՝ ապրանքների տեսականին կարելի է ընդլայնել՝ համագործակցելով այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ։

«Դուք գիտեք, որ մենք ԵՄ-ի հետ առևտրային արտոնություններ ունենք։ Եվ Հայաստանը կարող է ԵՄ երկրներ ապրանք արտահանել առանց 7% մաքսատուրքի, որն այդ ապրանքը նույնքան մրցունակ է դարձնում։ Ռուսական ընկերությունները ևս կարող են դրանցից օգտվել։ Այսինքն, խոսքն առևտրատնտեսական համաձայնագրի մասին է։ Մոտ ժամանակաշրջանում մենք կառաջարկենք Չինաստանին GSP+ համակարգը կիրառել հայկական մի շարք կարևոր ապրանքների վրա», — նշեց փոխնախարարը։

Ազիզյանի խոսքով՝ այդ առնչությամբ մինչև այս տարվա վերջ չինական կողմի հետ բանակցություններ կսկսվեն։ Տվյալ պահին պաշտոնական մակարդակով բանակցություններ չեն անցկացվում, միայն որոշակի շփումներ կան։
Բացի այդ, Ազիզյանը նշեց, որ Հայաստանը հարուստ է շինանյութով, և այդ տեսակետից երկիրը բավարար պաշար ունի։

«Բայց ամենակարևոր խնդիրը Հայաստանի մրցունակության ներուժը հասկանալն է՝ հաշվի առնելով լոգիստիկան, որը շինանյութի դեպքում անդրադառնում է գների վրա։ Պետք է եվրասիական շուկայում գնորդներին որոշել՝ լրացուցիչ եկամուտ ստանալով, թիրախավորել երրորդ երկրների շուկաները», — նշեց Ազիզյանը։

Նրա խոսքով՝ առաջին քայլը ԵԱՏՄ երկրների շուկայում ամրապնդվելն է, ապա եկամուտ ստանալը, մրցունակ ապրանք արտադրելը և երրորդ երկրների շուկա դուրս գալը։ Նույն ներուժը կա ԵԱՏՄ բոլոր երկրներում։

Բացի այդ, Ազիզյանի խոսքով՝ հայ գործարարի համար հարմարավետ պայմաններ կան ԵԱՏՄ շուկայում։ Անցած տարի, 2015 թվականի հետ համեմատ, միության երկրներ իրականացվող արտահանման թիվն աճել է 60%-ով։ Աճի նման միտում գրանցվել է նաև 2014 թվականին։

2017 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում դեպի ԵԱՏՄ երկրներ ավելի քան 40% արտահանման աճ է գրանցել։ Սա, իհարկե, բավարար չէ։ Ինչպես նշեց փոխնախարարը, մասնագետները հուսով են մի քանի տարում կրկնապատկել արտահանման ծավալները. այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվել։

Русская версия

Լրահոս
0