ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է, որ Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ եւ 9 տղա):
Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:
Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով: