00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող շվեյցարացուց մինչև Թուրքիայում ազատ կարծիք հայտնող խմբագիր

© Пресс-служба Президента РАЕжегодное вручение премий фонда Погосян в резиденции президента РА
Ежегодное вручение премий фонда Погосян в резиденции президента РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, բարերար Ժան Պողոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. Մրցանակաբաշխության արարողության ամենսպասված հյուրերից էր շվեյցարացի Հանս-Լուկաս Կիզերինը։ Նա Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացավ։ Տասնյակ տարիներ է, ինչ Կիզերինը զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ, բայց միայն այսօր և առաջին անգամ է նա ժամանում Հայաստան։ Խոստովանում է` հիացած է հայկական հյուրընկալությամբ։

Хосе Сарухан - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն մրցանակ է շնորհել հայազգի գիտնականին

«Ես առաջին անգամ հնարավորություն ունեցա այցելել այն երկիր, որն իմ սրտի վրա մեծ ազդեցություն է թողել։ Ինձ հետ են կինս ու զավակս։ Առանց իմ կնոջ աջակցության ես այստեղ չէի լինի»,-ասաց ցեղասպանագետը։

Նա պատմեց, որ ավելի վաղ այցելել է Թուրքիա, հատկապես այն վայրերը, որտեղ հայերն են ապրել։ Իր գործունեության հենց սկզբից Կիզերինը վստահ է եղել, որ շատ բան ունի բացահայտելու, քանի որ ականատեսների վկայություններ կան։

«Պատմական ճամփորդության ժամանակ ծանոթացա Թալեաթ փաշայի կենսագրությանը։ Ցավոք սրտի, դուք գիտեք` նա ով է։ Այս ընթացքում ես հասկացել եմ, որ հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների մոտ հեռանկարը մշուշոտ է։ Չնայած սրան` պետք է ասեմ, որ Թուրքիայում այսօր կան ուժեր, որոնք հասկանում են` պետությունը երջանիկ է, երբ դասեր է քաղում կործանարար գործելակերպից»,-ասաց նա։

Մրցանակաբաշխության արարողությունը մեկնարկեց նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Նա հիշատակեց Պողոսյան ընտանիքի անդամների աջակցությունը մրցանակաբաշխության անցկացման հարցում։

«Սիրելի՛ Ժան Պողոսյան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի և ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին և արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը: Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, և, անշուշտ, մեծապես գնահատում ենք»,-ասաց նախագահը։

Իր հերթին Ժան Պողոսյանը նշեց, որ մրցանակաբաշխության մասնակիցներից յուրաքանչյուրի մեջ տաղանդի կայծեր է տեսնում։ Իսկ դրանք միասնականության մեջ վերածվում են մի մեծ կրակի, որը միտված է երկրի զարգացմանը։

Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Հայ ակադեմիկոսը համաշխարհային մրցանակի հավակնորդ է

«Մեր երկիրն իր տաղանդների միջոցով լսելի է դարձել աշխարհին»,-շեշտեց բարերարը։

Մրցանակաբաշխության պատվավոր ներկայացուցիչներից էր «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Նա Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար ստացավ ՀՀ նախագահի մրցանակը։

«Կյանքիս ամենահուզումնալի պահն է։ Ես իմ հարազատների երախտիքի պարտքն եմ հատուցում, այն հարազատների, ովքեր Հայոց ցեղասպանության զոհն են դարձել »,-ասաց Էստուկյանը։

Արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նա դիվանագիտորեն պատասխանեց այն հարցին, թե արդյոք չի վախենում Թուրքիայում հայանպաստ ու ազատ կարծիք հայտնել։

«Թուրքիան հայ մնալու համար մեզ ավելի մեծ հնարավորություն է տալիս։ Մի օրինակ բերեմ`տատս ամեն անգամ թուրքի ձայնը լսելով` խաչակնքվում էր։ Պարզապես մեր շուրջը հայատյաց կառավարություններ կան, դրանց ռազմավարությունը ժողովրդին թունավորելու է միտված։ Մի մասն էլ դրա ազդեցությանն է ենթարկվում։ Մեզ համար ավելորդ մի անհանգստացեք, մենք մեր երկրի մեջ ենք։ Արևմտյան Հայաստանը մերն է»,-ասաց նա։

© Пресс-служба Президента РАՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն - Sputnik Արմենիա
1/2
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն
© Пресс-служба Президента РАՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն - Sputnik Արմենիա
2/2
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն
1/2
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն
2/2
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխություն

Այսօր մրցանակներ ստացան 10 բնագավառի ներկայացուցիչներ` երիտասարդ ու ավագ սերնդից։ Նկատենք, որ բժշկագիտության, ֆիզիկայի և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում մրցանակներ չշնորհվեցին։

 

Լրահոս
0