00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկադրված պաշտոնանկություն. Աթեշյանը հեռացավ

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 24–ին Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, վերջապես, հայտարարեց իր հրաժարականի մասին։ Այս հայտարարությունը նա արել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Գոնե Հայաստանում, հազիվ թե որևէ մեկին հետաքրքրեր Պոլսի պատրիարքի անձը, եթե չլիներ նամակը, որը Պոլսի պատրիարքի փոխանորդ Աթեշյանը գրեց Թուրքիայի նախագահին: Նամակ, որով ուղղակի հայոց պատրիարքը ներողություն էր խնդրում Էրդողանից, որովհետև Բունդեսթագը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

Նամակը գրվեց Թուրքիայի հայ համայնքի անունից, բայց դրանից վրդովվեց ողջ հայությունը։ Առանց այդ էլ պատրիարքի փոխանորդից դժգոհ հայ համայնքը բարձրացրեց նրանից ազատվելու հարցը, իսկ աշխարհի ու Հայաստանի հայերի համար սա դարձավ ամենահետևվող իրադարձություններից մեկը:

Арам Атешян - Sputnik Արմենիա
Արամ Աթեշյանը հրաժարվեց Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից

«Ինչի է սպասում Գարեգին 2-րդը: Նա իրավունք ունի, և արքեպիսկոպոսին կարգալույծ անելու նախադեպը կա: Հիմա ուրիշ ելք չկա, ու կաթողիկոսը պետք է հասկացնի Աթեշյանին՝ քո կամքով չգնաս, կգցենք: Եթե կաթողիկոսը դա չի անում, ուրեմն պետք է մտածել՝ ինչ շահ դրանից: Ասում են համատեղ բիզնես ունեն Ռուսաստանում Աթեշյանն ու կաթողիկոսի եղբայրը»,-մինչև վերջին իրադարձություններն այս թեմային անդրադառնալով այսպես էր հասել Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Աթեշյանն իր կարգավիճակը համայնքի ընտրությամբ չէր ստացել: Ուղղակի այդպես էր ստացվել՝ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008թ.-ից և փաստացի չէր կատարում պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր նույն Արամ արքեպիսկոպոսը: Նրան նշանակել էր պետությունը, ու պապից ավելի կաթոլիկ լինելու նրա ցանկությունը հասավ այնտեղ, որ ի վերջո նույն պետությանն անգամ ձեռնտու չեղավ Աթեշյանը:

«Հայ համայնքն ուրիշ բան չէր կարող անել, քան Աթեշյանին բոյկոտելը: Դրա մի տեսակ է նաև ստորագրահավաքը:Մենք նաև այդ կերպ ենք պահանջում, որ նա հեռանա:Իհարկե, կան համայնքում նաև նրան աջակիցներ, բայց մեծաթիվ են հակառակորդները»,-Աթեշյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքի թեմայով Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Ինչ ասես չարեց հայ համայնքն` Աթեշյանին գահընկեց անելու համար: Գործը հասավ բոյկոտին: Սուրբ Հարության օրը Արամ Աթեշյանի պատարագը լսող չկար, բոլորը մի մարդու պես Գարեգին արքեպիսկոպոս Բեչյանին էին գնացել լսելու:

«Աթեշյանը հեռացավ: Պատրիարքի ընտրության փուլն է առջևում:Այստեղ անակնկալներ, չեն լինի:Գարեգին արքեպիսկոպոս Բեկչայնն արդեն դե ֆակտո հենց այս դերում է»,-Աթեշյանի երկար սպասված հեռանալուց հետո Sputnik Արմենիային ասաց վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Հաղթեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Աթեշյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ:

Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոսը:

Русская версия

Լրահոս
0