Վարդան Ոսկանյան. Իրան-Հայաստան երկաթուղի
Այս կարծիքը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Մեզ համար ռազմավարական կարևորության խնդիր է հաղորդակցության ուղիների ստեղծումը։ Այստեղ 2 ուղղության կա. մեկն` ընթացքի մեջ գտնվող Հյուսիս-հարավ մայրուղին է, որը հնարավորին արագ պետք է կառուցվի։ 2-րդ հատվածը, որն օրակարգում է, բայց կարծես «քնած» վիճակում է` հայ-իրանական երկաթուղին է։ Բայց հաշվի առնելով Չինաստանում վերջերս կայացած «մետաքսի ճանապարհին» նվիրված ֆորումը, կարծում եմ այս հատվածն էլ կակտիվանա»,-ասաց Վարդան ոսկանյանը։
Իրանագետի խոսքով` երկաթուղու ծրագիրը երբեք չպետք է դուրս բերենք օրակարգից, որովհետև այս ծրագիրը բացի տնտեսական բաղադրիչից ունի նաև քաղաքական և քարոզչական բաղադրիչ։