ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադան Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցի աշակերտների համար Երևանում կանցկացվի «Ռոսատոմ» կորպորացիայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ)մամուլի ծառայությունը։
Մայիսի 25-ին Օլիմպիադայի բացմանը կմասնակցեն մոտ 120 բարձրդասարանցիներ, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ։
«Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև բաց դասախոսություն` «ՋՋԵՌ-ի (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տեխնոլոգիա. զարգացում, անվտանգություն» թեմայով», — նշված է հաղորդագրության մեջ։
«Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական բաժնետիրությունը միավորում է ավելի քան 350 ձեռնարկություն և գիտական հիմնարկներ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններն ու գիտահետազոտական կենտրոնները։