ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկներից մրցանակակիրներ են դարձել.
Մեծահասակներ` Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ)
Երիտասարդներ (մինչև 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը հայտնել է, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: