ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ Շերը ելույթ ունեցավ Լաս Վեգասում, Billboard Music Awards մրցույթին։ Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Շերը կատարեց իր երկու` Believ և If I Could Turn Back Time հիթերը, հայտնում է Vogue-ը։
Հատկանշական է, որ ելույթի նախօրեին Շերը տոնել էր իր 71-ամյակը։
Նրան շնորհավորել է հայտնի ամերիկյան մեկ այլ հայտնի հայուհի` Քիմ Քարդաշյանը։ «Շնորհավոր տարեդարձդ, ոճի մարմնացում, իմ հայ թագուհի, Շեր», — գրել է Քարդաշյանը։ Վերջին անգամ Շերը Billboard Music Awards արարողության ժամանակ երգել էր 2002 թվականին։