ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Norway Chess գերմրցաշարը կմեկնարկի հունիսի 5-ին և կավարտվի նույն ամսվա 17-ին։ Մրցաշարի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը։
Հինգերորդ անգամ անցկացվող մրցաշարը կընթանա շրջանաձև համակարգով (9 տուր):
Բացի Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Սերգեյ Կարյակինը (ՌԴ):