ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Աբխազիայից ժամանած նկարչուհի Եկատերինա Գուսկովան Երևանում կայանալիք միջազգային ցուցահանդեսում կներկայացնի մրցարշավային թեմայով չորս նկար. այս մասին նկարչուհին հայտնել է Sputnik-ի թղթակցին:
Նրա խոսքով՝ երևանյան ուղևորությանը պատրաստվելիս, նա իր հայ գործընկերներից պարզել է, թե ինչ ցուցադրություններ են ներկայացված լինելու։
«Ես «Ֆորմուլա 1»-ի երկրպագուն եմ և նկարներ եմ ստեղծում նաև մրցարշավային թեմայով: Իմ նկարները մի փոքր աբստրակտ են, դրանցում պատկերված է հայտնի մրցարշավորդ Լուիս Հեմիլթոնի մեքենան», — պատմեց Եկատերինա Գուսկովան:
Նկարչուհի խոսքով` ցուցահանդեսի կատալոգում նշված կլինի, որ նա Աբխազիան է ներկայացնում:
«Ներկայանալու եմ, այսպես ասած, մեր դրոշի ներքո», — նշեց նա:
Եկատերինա Գուսկովան համոզված է, որ կարող է ցուցահանդեսների մասնակցության հրավերներ ստանալ նաև այլ երկրներից:
ArvesTExpo 2017 Yerevan միջազգային ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 23-ից 29-ը: Երիտասարդ նկարչուհի Եկատերինա Գուսկովան արդեն ութ անձնական ցուցահանդես է ունեցել, ամենավերջինը՝ «Կինոպաստառները», անցկացվել է РУСДРАМ-ի ճեմասրահում:
Եկատերինան նկարում է չորս տարեկանից, ավարտել է գեղարվեստի դպրոցը, հետո՝ Աստրախանի պետական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը: Հիմա դասավանդում է Սուխումի Կովաչի անվան արվեստի դպրոցում, երեխաների համար նախատեսված արվեստանոց ունի: