ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ նա Բրյուսել կայցելի մայիսի 22-ից 23-ը։