ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Այսպիսով, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ` 13, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի առաջարկած Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17, անվավեր` 4:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 36, անվավեր` 2:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ`11, անվավեր` 2:
«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր` 2:
Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ`16, անվավեր՝ 0:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է 78 քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ`6, անվավեր 1:
Եվ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 1, անվավեր` 1: