00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես քաղաքացիություն չունեցող հայ տղան ԱՄՆ-ի ԱԱԾ-ում աշխատանքի անցավ

Բաժանորդագրվել
Ներսես «Կրիկ» Կրիկորյանը ԱՄՆ միջուկային ծրագրի հեղինակներից մեկն է: Այսօր նա ապրում է շքեղ տանը և մի շարք պետական պարգևներ ունի: Սակայն Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքն Ամերիկա ժամանեց առանց որևէ փաստաթղթի և մի գրոշ գրպանում ունենալու:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Երբ Ներսես «Կրիկ» Կրիկորյանը ծնվեց Թուրքիայում՝ ճամփեզրին, նրա ապագան աղոտ էր թվում, օրեր առաջ գրեց ամերիկյան Los Alamos Monitor պարբերականը, պատմելով հայտնի քիմիկոս գիտնականի կյանքի մասին:

Պարբերականը նշում է, որ այսօր՝ 96 տարեկանում, Կրիկորյանն ապրում է Լոս Ալամոսի լավ լուսավորված համատիրություններից մեկում: Նրան շրջապատում են արվեստի ստեղծագործությունների հսկայական մի հավաքածու և ընտանեկան լուսանկարներ: Իսկ ինքը` գիտնականը, ապշած է իր բարեկեցիկ կյանքից:

© NewsՆերսես «Կրիկ» Կրիկորյան
Нерсес Крик Крикорян - Sputnik Արմենիա
Ներսես «Կրիկ» Կրիկորյան

Ապագա գիտնականի ծնողներին հաջողվեց փրկվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ժամանակ, սակայն չորս տարի նրանք ստիպված եղան դեգերել տարբեր երկրներով՝ մշտական բնակություն հաստատելու վայր գտնելու ակնկալիքով: Հալեպի ճանապարհին Ներսեսի մայրը ծննդաբերեց նրա եղբորը:

Կրիկորյանը հիշում է. «Տանջալից կենսակերպ էր, քանի որ դու մշտական բնակության վայր չունես»:

Վերջապես նրանք կարողացան հաստատվել Կանադայում: Երբ Կրիկորյանը չորս տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվեցին Միացյալ նահանգներ և բնակություն հաստատեցին Նիագաևա Ֆոլսում, որտեղ նրա հայրը սկսեց աշխատել ֆերմայում, իսկ մայրը` երեխաներին էր դաստիարակում: Այնտեղ էլ ծնվեց եղբայրներից ամենակրտսերը:

«Մանհեթենյան նախագիծ»

Երբ Ներսեսը մանկապարտեզ գնաց, նա գրեթե անգլերեն չէր խոսում: 16 տարի անց նա ավարտեց քոլեջը և ստացավ քիմիկոսի բակալավրի աստիճան ու սկսեց աշխատել «Յունիոնկարբայդ» ընկերությունում: Լաբորատորիան, որտեղ նա աշխատում էր, գերհարստացված ուրան էր արտադրում, սակայն ինքը` Կրիկորյանը, պատկերացում չուներ լաբորատորիայի գործունեության նպատակների մասին…

1943 թվականն էր, Կրիկորյանը ոչ մի բանի մասին չկռահելով ներգրավվեց «Մանհեթենյան նախագծի» մեջ (Միջուկային զենքի մշակման ԱՄՆ-ի ծրագրի պայմանական անվանում: Ծրագրի գործարկումը սկսվեց 1943 թվականի սեպտեմբերին):

Эммануэль Чивиджян - Sputnik Արմենիա
Հայը «սրտի կանչով» մեկ միլիարդ դոլար է վերադարձել հրեաներին

Ներսեսն այն ժամանակ 22 տարեկան էր: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հիշում է. «… Այնուհետև մի փոքր ընդմիջում եղավ, սակայն 1946 թվականին ես վերադարձա Լոս Ալամոս և մնացի ընդմիշտ: Ես սիրեցի այդ քաղաքը, սակայն կարևորն, իհարկե, այդ հիանալի հետաքրքիր աշխատանքի և մարդկանց մեջ էր, որոնք այն ժամանակ շրջապատում էին ինձ: Ես շատ երիտասարդ էի, իսկ նրանց անուններն արդեն այն ժամանակ մեկնաբանությունների կարիք չունեին. Ֆերմի, Թելեր (քաջ հայտնի որպես «ջրածնային ռումբի հայր» — խմբ.), ինչպես նաև` Շվինգեր և Ֆեյնման, քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրները, որոնք ավելի ուշ Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձան»:

Երբ ԱՄՆ-ը գցեց առաջին ատոմային ռումբը Հերոսիմայի վրա, Կրիկորյանն արդեն գիտեր՝ ինչի վրա է աշխատում: «Այդժամ ես մտածեցի. պատերազմն ավարտվում է, և ես հույս ունեմ, որ այլևս երբեք ստիպված չենք լինի օգտագործել դա ոչ մի առիթով»:

Պատերազմից հետո Կրիկորյանին առաջարկեցին տեղափոխվել հարավ-արևմուտք` շարունակելու աշխատանքը «Մանհեթենյան նախագծի» վրա:

Музей завода Ной - Sputnik Արմենիա
Ներսես Թաիրյանի առաջին հայկական կոնյակը

Տարիներ անց, երբ հայրը հյուր եկավ Ներսեսին այցելության, նա նշեց, որ լեռներն ու չոր եղանակային պայմանները նրան հին հայրենիքը հիշեցրին: «Հոգուս խորքում, հավանաբար, կապ կար, որի մասին ես նույնիսկ չեմ հիշում»,- ասում է գիտնականը:

Եթե նախկինում նա աշխատում էր ուրանի կիլոգրամների հետ, ապա այժմ գործ ուներ բարձր ռադիոակտիվություն ուենցող պոլոնիումի միկրոգրամների հետ: Ինքն ասում էր, որ հազիվ էր տեսնում այն, ինչով աշխատում էր: Այստեղ նա հանդիպեց կնոջը` Քեթրին Պատերսոնին, որը նույնպես ժամանել էր Լոս Ալամոս Մանհեթենյան նախագծի վրա աշխատելու համար որպես կանանց բանակային կորպուսի անդամ: Նա հիանալի կարիերա արեց, որը տևեց 4,5 տասնամյակ, վեց պատենտ ուներ, մի շարք հետազոտությունների հեղինակ էր: Բացի այդ, աղջիկ է դաստիարակել, որն այսօր թոշակի անցած բանակի փոխգնդապետ է:

Անվտանգության ծառայության աշխատակից

1972 թվականին Ներսես Կրիկորյանին առաջարկեցին միանալ նոր ձևավորված հետախուզական ստորաբաժանմանը: Նա վստահ չէր, որ ուզում է, սակայն կինը նրան համոզեց. «Ինչո՞ւ չանես մի բան, որը կարող է հանրօգուտ լինել»։

Ի սկզբանե խումբ էին տեղափոխվել. ընդամենը 6 աշխատակից: Կրիկորյանը չգիտեր, թե ինչի համար են իրեն ընտրել, սակայն կռահում էր, որ դա կապված է սպառազինության և նյութագիտության ոլորտում ունեցած իր խորը գիտելիքների հետ: Նա երբեք բաց չէր թողնում հմտությունները կատարելագործելու հնարավորությունը: Թեև ծնողները կրթություն չունեին, նրանք միշտ ձգտում էին Ներսեսին և նրա եղբայրներին լավ կրթություն տալ:

Флора Забел - Sputnik Արմենիա
Ֆլորա Զաբել. Բրոդվեյի հայկական մուսան

Անկասկած, Ներսեսին ընտրել էին նաև այն պատճառով, որ նա ազատ հաղորդակցվում էր հայերեն և լավ էր տիրապետում ռուսերենին: Մանկուց ծնողները ստիպում էին նրան ոչ միայն գրել և կարդալ հայերեն, այլև ուսումնասիրել պատմությունը, մշակույթն ու գրականությունը: Գիտնականը հիշում է, որ երեխա ժամանակ դա անօգտակար զբաղմունք էր համարում. «Ինչի համար է պետք սովորել մի լեզու, որով գրեթե ոչ ոք չի խոսում, մտածում էր նա,- աստված գիտեր, ինչ է լինելու»:

Ռուսերենը նա սկսեց ուսումնասիրել 60-ականներին. բարձր ջերմաստիճանային քիմիայի մասին գրքերը, որ նրան հաջողվեց գտնել, միայն ռուսերեն էին:

Ստորաբաժանման ձևավորումից հետո Կրիկորյանը նշանակվեց անվտանգության հարցերով պատասխանատու: Գիտնականը մինչ օրս զարմանում է, որ ԱՄՆ ժամանելով մի փաստաթղթով, որի վրա նշված էր «քաղաքացիության բացակայություն», նա հետագայում պատասխան էր տալիս ԱՄՆ հետախուզության անվտանգության համար: Խոստովանում է, որ հետախուզության վերլուծաբանի աշխատանքը հեշտ չէր…

Կրիկորյանը պաշտոնից հեռացավ 1991 թվականին: Իր ձեռքբերումներին նայելով (գիտական աշխատող, Լոս Ալամոսի մեդալ` լաբորատորիայի բարձրագույն պարգև, ԿՀՎ, դոկտորի պատվավոր կոչում և մի շարք այլ պարգևներ)` ապշում է. «Ամեն ինչ իմ պատկերացումներից առավել, քան հաջող էր դասավորվել… Ինչպես ծնողներս կարողացան դա անել: Ծնվել ճամփեզրին՝ Թուրքիայում, և հասնել նման բարձունքների: Ծնողներս ինձ սովորեցրին ամենակարևորը` ճիշտ քայլեր անել և ունեցածը կիսել ուրիշների հետ: Հուսամ, ինձ հաջողվեց անել դա»:
Los Alamos Monitor-ը վերջում ավելացնում է. «… նա արեց դա և մի շարք այլ բաներ ևս»:

Русская версия

Լրահոս
0